Նաչոն երկարաձգել է պայմանագիրը «Ռեալի» հետ մինչև 2023 թվականը
SportՊաշտպան Նաչոն երկարաձգել է պայմանագիրը «Ռեալի» հետ մինչ 2023 թվականը, հայտնում է մադրիդյան ֆուտբոլային ակումբի կայքը:
31-ամյա ֆուտբոլիստի հետ նախորդ պայմանավորվածությունը միայն առաջիկա մրցաշրջանի համար էր: Նաչոն Մադրիդի «Ռեալի» հիմնական կազմին է միացել 2013-ին: «Սերուցքայինների» կազմում նա անցկացրել է 233 հանդիպում, դարձել 12 գոլի հեղինակ, դարձել Իսպանիայի կրկնակի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող: