Որպես անհետ կորած որոնվող տղամարդը հայտնաբերվել է. գտնվում էր բժշկական հաստատությունում
ՏեսանյութերՀուլիսի 8-ին ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ որպես անհետ կորած որոնվող Վաղինակ Գևորգյանը հուլիսի 4-ից գտնվում էր բժշկական հաստատությունում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 40-ամյա Վաղինակ Գեւորգյանը: