Չգիտեմ՝ ինչ են գտել, իրենք կասեն. խուզարկություններն ավարտված են. Որոտանի համայնքապետ
ОбществоԱյս պահի դրությամբ դադարեցվել են թե՛ տանս խուզարկությունները և թե՛ գյուղապետարանի: Այս մաիսն ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Որոտան գյուղի համայնքապետ Սուրիկ Օհանջանյանը:
Մեր այն հարցին, թե արդյոք իրավապահները ինչ-որ բան գտան խուզարկման արդյունքում, պատասխանեց, որ տեղյակ չէ. «Ես չգիտեմ, թե ինչ են գտել, իրենք կասեն»:
Նշենք, որ վաղ առավոտից իրավապահները խուզարկում են Սուրեն Օհանջանյանի բնակարանը, որից հետո նաև գյուղապետարանը։
Հիշեցնենք, որ երեկ էլ խուզարկություն են իրականացրել Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի բնակարանում և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։