«Մարսելը» «Ռոմայից» վարձակալել է դարպասապահ Լոպեսին
ՍպորտԻսպանացի դարպասապահ Պաու Լոպեսը վարձավճարով իտալական «Ռոմայից» տեղափոխվել է «Մարսել», հայտնում է ֆրանսիական ֆուտբոլային ակումբի կայքը: Ակումբները պայմանավորվել են 26-ամյա ֆուտբոլիստին մեկ մրցաշրջանով վարձակալել:
Անցած մրցաշրջանում Լոպեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում, բաց թողել 38 գնդակ: Նախկինում դարպասապահը խաղում էր իսպանական «Էսպանյոլում» և «Բետիսում», երկու հանդիպում անցկացրել է Իսպանիայի ազգային թիմում: