«Չեմ բացառում, որ Հայաստանում էլ կա քովիդի դելտա շտամը». Անահիտ Ավանեսյան
Հասարակություն«Ես չեմ բացառում, որ Հայաստանում էլ կա դելտա շտամը, եթե անգամ չենք ֆիքսել այն»: Այս մասին այսօր ասուլիսում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։
«Կորոնավիրուսի նոր շտամերի շրջանառությունն անխուսափելի է, Վրաստանում եւ Ռուսաստանի Դաշնությունում արդեն շրջանառվում է կորոնավիրուսի դելտա շտամը, եւ չի բացառվում այն Հայաստանում էլ է շրջանառվում»,- ասաց տիկին Ավանեսյանը
Ավանեսյանը նաև հավելեց, որ հետազոտություններ են իրականացվում եւ եթե հայտնաբերվի այս նոր շտամը, ապա դրա մասին կտեղեկացնեն։ Նա հորդորեց ռիսկի խմբի եւ 65 եւ բարձր տարիքի քաղաքացիներին պատվաստվել, քանի որ այս շտամը արագ տարածելիություն ունի։ Տիկին Ավանեսյանը վստահեցրեց՝ բարձր տարիքի անձինք պատվաստումներն ավելի մեղմ են տանում։