«Օրենքով գողը» 9 տարվա ազատազրկման է դատապարտվել
ԱշխարհՄոսկվայի պետական դատարանը «օրենքով գող» Մախո Թբիլիսկիին 9 տարվա ազատազրկման է դատապարտել, հաղորդում է Lenta.ru-ն:
39-ամյա Վրաստանի քաղաքացին մեղավոր է ճանաչվել 210.1-րդ հոդվածով («Հանցավոր հիերարխիայում բարձր դիրքի զբաղեցում»):
Քննության վարկածով՝ Մախո Թբիլիսկին, ով համարվում է քրեական աշխարհի թագավոր Դեդ Հասանի մտերիմը, կարգավիճակ է ստացել 2011 թվականի սեպտեմբերին: