Ոչ կանոնավոր չվերթեր դեպի Ֆրանսիա, Նիդերլանդներ և Գերմանիա. մանրամասներ
Հասարակություն«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն հայտնում է. «Ոչ կանոնավոր չվերթեր դեպի Ֆրանսիա, Նիդերլանդներ և Գերմանիա
ALK ավիաուղիները հուլիսի 23-ից մինչև սեպտեմբերի 25-ը ոչ կանոնավոր չվերթեր կիրականացնի Երևան-Լիոն (Ֆրանսիա)- Երևան, Երևան- Էյնդհովեն (Նիդերլանդներ)-Երևան և Երևան- Համբուրգ (Գերմանիա)-Երևան երթուղիներով:
Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ: Դեպի Լիոն չվերթերը կիրականացվեն հինգշաբթի օրերին, դեպի էյնդհովեն՝ ուրբաթ օրերին, իսկ դեպի Համբուրգ՝ շաբաթ օրերին:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը»: