Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенных Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна «Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи Пашиняна Карт-бланш Запада Баку на начало новой войны Российско-Армянский клуб «Библио-Глобуса» Замминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской Аравии Задача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол Пашинян Истинное отношение граждан к «революционерам» 

Հայ-վրացական սահմանային անցակետում մեկնարկել է «Բարեկամություն» կամրջի շինարարությունը

Грузия

Մեկնարկել է հայ-վրացական սահմանային անցակետում կառուցվող «Բարեկամություն» կամրջի շինարարությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում` Դեբեդ գետի վրա, նոր կամրջի շինարարության հիմնարկեքի պաշտոնական արարողությանը։

«Վրացական կողմից արարողությանը մասնակցել է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն։ Երկու երկրները կապող «Բարեկամություն» կամրջի հիմնարկեքին ներկա են եղել նաև կամրջի շինարարությունը ֆինանսավորող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, շինարարությունը (Ariana Tunnel Dam Co., Իրան) և տեխնիկական հսկողությունը (Soosung Engineering Co., Ltd և Korea Consultants International Co., Ltd., Կորեա) իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները, հայկական և վրացական կողմերի այլ պաշտոնատար անձինք, ՀՀ Տավուշի մարզպետն ու Վրաստանի Քվեմո Քարթլիի նահանգապետը, երկու երկրների դեսպանները։

Նոր կառուցվող կամուրջը փաստացի բաղկացած է լինելու երկու ուղղություններն առանձին սպասարկող՝ իրարից 1 մետր հեռավորությամբ երկու զուգահեռ կամուրջներից` յուրաքանչյուրը երկու երթևեկելի գոտիներով։ 160 մ երկարությամբ կամուրջն ունենալու է 32-ական մ երկարությամբ 5 թռիչքներ‚ յուրաքանչյուր կամրջի ընդհանուր լայնությունը 11.85 մ է, երթևեկելի հատվածի լայնությունը՝ 8.35 մ։ «Բարեկամություն» կամուրջն ունենալու է արտաքին լուսավորություն և ջրահեռացման համակարգ, երկու կողմից մոտեցնող ճանապարհներ, հետիոտնի համար նախատեսված մայթեր։ Կամրջի շինարարությունը նախատեսված է ավարտել 2022 թ․ մայիսին։

Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի ղեկավար Իզաբելլա Մուրադյանի տեղեկացմամբ ներկայում գործող կամուրջը նորը շահագործման հանձնելուց հետո պահպանվելու է և գործելու է միայն վթարային իրավիճակներում որպես լրացուցիչ, այլընտրանքային տարբերակ։

Կամրջի հիմնարկեքին նվիրված ելույթում նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը կարևորել է կամրջի կառուցման աշխատանքների հաջող մեկնարկը՝ հաղթահարելով ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկած տարբեր դժվարությունները, ինչպես նաև կորոնավիրուսի հակավարակի և 2020 թ. պատերազմի հետևանքով առաջացած խոչընդոտները։

 Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված այս ծրագրի շրջանակում մշակվել և հաստատվել են կամրջի կառուցման համար անհրաժեշտ բոլոր նախագծերն ու տեխնիկական փաստաթղթերը՝ վստահություն հայտնելով, որ «Բարեկամություն» կամուրջը կկառուցվի միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան։ Ծրագրի իրականացման գործում Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ արդյունավետ համագործակցությունը, որը միտված է հանրապետությունում ենթակառուցվածքների զարգացման տարբեր ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև ծրագրի շարունակականության ապահովմանն ուղղված՝ Վրաստանի կառավարության ջանքերը և կամրջի շինարարական աշխատանքերն իրականացնող իրանական ընկերության ներդրումը։ Անդրադառնալով կառուցվող կամրջի նշանակությանը՝ Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է բարեկամ երկու երկրների միջև ունենանալ բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ծավալների զգալի աճ, երթևեկության հարմարավետության և անվտանգության բարձրացում։

 «Սահմանային նման ենթակառուցվածքի զարգացումն ունի ռազմավարական նշանակություն և լավագույնս կնպաստի հարևան պետությունների միջև փոխգործակցության աճին ու զարգացմանը», - հավելել է նախարարի պաշտոնակատարը։

Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն, իր հերթին մեծապես կարևորելով Հայաստանը և Վրաստանը կապող նոր կամրջի ենթակառուցվածքային և տնտեսական մեծ նշանակությունը, ընդգծել է, որ այս ծրագիրը հայ-վրացական դարավոր բարեկամության ևս մեկ կարևոր խորհրդանիշ կդառնա։ Իրակլի Կարսելաձեն բարձր է գնահատել հայաստանյան գործընկերների և մասնավորապես ՀՀ ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի ներդրումը Covid-19-ի համավարակի հարուցած խնդիրների արագ հաղթահարման և կամրջի կառուցման ծրագրի իրագործման գործում ցուցաբերած հետևողականությունը։

ՎԶԵԲ Կովկասի տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորլին-Հանսենը, երկու երկրներին շնորհավորելով կարևոր ենթակառուցվածքային ծրագրի մեկնարկի առիթով, ընդգծել է, որ կառուցվող կամուրջի շնորհիվ սահմանային անցակետերի արդյունավետ աշխատանքի դեպքում կխթանվի ոչ միայն երկկողմ առևտրաշրջանառությունը, այլև մարդկանց ֆիզիկական տեղաշարժը, զբոսաշրջությունը, ինչի արդյունքում երկու երկրները կունենան տնտեսական զարգացում։

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամրջի կառուցումը հայ-վրացական համատեղ ծրագիր է‚ այն ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի‚ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների կողմից։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 9 մլն եվրո, որից 7,2 մլն եվրոն հանդիսանում է ՎԶԵԲ-ի տրամադրած վարկային միջոց, 1,8 մլն եվրոն՝ երկու երկրների բյուջետային միջոցներ։ Կամրջի նախագծման և շինարարության համար պայմանագիր է կնքվել Ariana Tunnel Dam Co. (Իրան) ընկերության հետ։ Տեխնիկական հսկողությունն իրականացնում է Soosung Engineering Co., Ltd և Korea Consultants International Co., Ltd. (Կորեա) համատեղ գործող ընկերությունը։

«Բարեկամություն» կամրջի կառուցման վերաբերյալ համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարությունների միջև ստորագրվել է 2014 թվականի դեկտեմբերի 24-ին Երևանում»,– ասված է տարածված հաղորդագրությունում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Заявление трех фракций НС Арцаха: Вывод российских миротворцев из Арцаха недопустимЕсли помощь Украине задержится, может стать слишком поздно: БлинкенСША хотят отправить оружие Израилю на сумму более $1 млрдЗлоупотребление молоком может привести к инфаркту, рассказала врачСтраны G7 призвали Армению и Азербайджан к достижению прочного мираГегам Степанян: 65% арцахцев не хотят эмигрировать из АрменииИльхам Алиев встретится в Москве с Владимиром ПутинымРеальные политические причины «форсажа» Запада в региональных процессах.Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенныхЛавров: Армения получает от ЕАЭС больше всех выгоды, это посчитаноG7 введет дополнительные антироссийские санкцииДенежные переводы в Армению из России сократились более чем наполовинуЛавров: Мы до сих пор считаем Армению союзником, юридически мы –союзникиУрсула фон дер Ляйен призвала Иран и Израиль воздержаться от боевых действийГосдеп опроверг информацию о подписании документа в Брюсселе об оказании военной помощи АрменииВ Капане 35-летний мужчина убил и сжег 63-летнего сельчанинаСейм Латвии выбрал нового главу МИДСотрудники мэрии Еревана снова проводят рейды на улицах столицы в рамках борьбы с уличной торговлейОрбан заявил, что Венгрия не вмешается в конфликт на УкраинеСирия обвинила Израиль в нанесении ударов по объектам противовоздушной обороны страныАзербайджанцы уничтожили 117-летнюю церковь «Канач жам» в Шуши“Ереванский бестселлер”: лидер мартовского списка - роман “Ярость” Алекса Михаэлидеса: переводы, март, 2024Страны G7 обсудят ситуацию вокруг возможного удара Израиля по ИрануcПалата представителей Кипра почтила память жертв Геноцида армянДавид Тоноян предложил Николу Пашиняну вместе разобраться с «некачественными» ракетамиАтака по Ирану пришлась на день рождения Али Хаменеи«Грапарак»: Почему Пашинян передумал по поводу уступок территорий Тавуша?В Ереване произошел наезд со смертельным исходомReuters: SpaceX и Northrop Grumman работают над спутниковой системой-шпиономВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 19 АПРЕЛЯБезопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна«Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи ПашинянаКарт-бланш Запада Баку на начало новой войныСША ввели санкции против лиц, связанных с производством БПЛА в ИранеНизкая калорийность рациона замедляет старение, доказали ученыеОпубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД АрменииЭкс-министр обороны Давид Тоноян останется под арестом: суд отклонил ходатайство защитниковЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютС каждым днем все больше убеждаемся в отсутствии какого-либо позитивного вклада ЕС в нормализацию отношений между Ереваном и Баку: ЗахароваЕсаи Артенян: Общественное телевидение Армении нарушило принцип равноправияОбъем экспорта нефти из Ирана достиг шестилетнего максимума: Financial TimesНа Тимати подали в суд на 7 млн рублейXiaomi выпустила дешевые и большие телевизоры для геймеровРоссийско-Армянский клуб «Библио-Глобуса» Ким Кардашьян снялась в золотом мини-платье почти за $8 тысячGRECO: Армении необходимо повысить прозрачность действий полицииНачальник полиции Еревана посоветовал протестующему «меньше говорить о полиции»Сет Молтон: Армянский народ выстоит, как это было после ГеноцидаУ здания Правительства Армении проходит акция протеста
Самое популярное