Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով ԱԳ փոխնախարարը ԱՄՆ–ից ժամանած պատվիրակության հետ քննարկել է Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Աննախադեպ ռեպրեսիաների քարտ-բլանշ Արևմուտքից՝ Նիկոլ Փաշինյանին Միգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ Պուտին Բռնցքամարտի ԵԱ․ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ (տեսանյութ) 

Այս պահին հաստատված 45 գերիներ կան, բայց նրանց թիվը բավականին մեծ է

Հասարակություն

«Հենակետ» վերլուծական կենտրոնը համառոտ տեղեկություններ է ներկայացրել ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերի մասին։

Սյունիքի և Գեղարքունիքի սահմանների շուրջ ծավալվող զարգացումների մասին

Շաբաթվա սկզբնամասում, հուլիսի 6-ին, Գեղարքունիքի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում Ադրբեջանը փոխհրաձգություն է հրահրել. հայկական կողմն ունեցել է մեկ, ադրբեջանցիները՝ երկու վիրավոր զինծառայող։
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունից հերքել են, որ կրակ են բացել հայկական ուժերի ուղղությամբ։
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպին և այդ համատեքստում ՀԱՊԿ-ի գործողություններին, նշել է, որ Ադրբեջանի կողմից Վերին Շորժա համայնքում կազմակերպված պրովոկացիայի վրա որոշակիորեն ազդել են ՀԱՊԿ-ի կողմից հնչեցված որոշ հայտարարություններ։ Ըստ Գրիգորյանի՝ Ստանիսլավ Զասի հայտարարությունները հիմք են տվել, որ Ադրբեջանը սահմանային միջադեպ հրահրի։ Գրիգորյանը նաև հավելել է, որ եթե սահմանային վեճերը լուծելու ուղղությամբ ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի հետ քննարկումները չտան արդյունք, իրենք կփնտրեն այլ լուծումներ։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Զասը ՀՀ-ի հարավում իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ» է որակել և նշել, որ նման միջադեպերը չեն համապատասխանում ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին։

ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ադրբեջանական զինծառայողները Խնածախ գյուղում հովվի անչափահաս երեխայի մոտից գողացել են 3 եղջերավոր կենդանի, իսկ Տեղ գյուղում խոչընդտել են ցորենի հավաքը:

ՄԻՊ-ը կրկին պնդել է իր այն առաջարկը, ըստ որի՝ ադրբեջանական ԶՈՒ հանցավոր արարքներից ՀՀ բնակչության պաշտպանության նպատակով բացարձակ հրատապությամբ անհրաժեշտ է ստեղծել անվտանգության գոտի։
Հուլիսի 6-ին համացանցում տարածվում է ռուսական դրոշներով տեխնիկայի տեղաշարժի լուսանկարներ։ Ըստ օգտատերերի՝ ռուս սահմանապահները վերահսկողության տակ են վերցրել Հայաստանի ու ԼՂՀ սահմանը: Լուսանկարները արվել են Գեղարքունիքի մարզում և դրանցից երևում է, որ ռուս սահմանապահների շարժական խմբեր են ու ՌԴ ՊՆ 102-րդ բազայի զինծառայողներ:
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, անդրադառնալով այդ խնդրին, հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս սահմանապահների տեղակայման վերաբերյալ առարկայական քննարկումներ են ընթանում։ Կոպիրկինը նշել է, որ քննարկվում է այն հարցը, թե ինչպես կարելի է ընդլայնել իրենց ներկայությունը Գեղարքունիքում։

Ռազմագերիների, անհետ կորած, զոհված զինծառայողների հետ կապված հարցերի մասին

Անցած շաբաթ օրը ռուսական կողմի միջնորդությամբ հայ ռազմագերիների 15 հոգանոց խմբի վերադարձից առաջ հայկական կողմը Բաքվին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզները։

Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը գերիների վերադարձից հետո Էրեբունի օդանավակայանում լրագրողներին ասել էր, թե քարտեզներն անձամբ ինքն է փոխանցել։

Ադրբեջանի ԱԳՆ փոխանցմամբ` հայրենիք վերադարձած 15 ռազմագերիները Բաքվի դատարանի որոշմամբ դատապարտվել էին 6-ամսյա ազատազրկման սահմանն ապօրինի հատելու համար։ Բաքուն, սակայն, չի վերադարձրել նույն խմբում մեղադրվող, բայց 4-ական տարվա ազատազրկման դատապարտված Հրաչ Ավագյանին ու Գեղամ Սերոբյանին։

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, խոսելով 44 -օրյա պատերազմի մասին և անդրադառնալով հայ ռազմագերիների թեմային, հայտնել է, որ այս պահին հաստատված կան 45 գերիներ, բայց նրանց թիվը բավականին մեծ է, իսկ անհետ կորածներից ոմանց ՀՀ վերադարձած գերիները տեսել են Բաքվում։

Այլ թեմաներ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույց է անցկացրել, որի ժամանակ անդրադարձ է եղել նաև ՀՀ տարածքում ռուսական ռազմաբազայի հավանական ընդլայնման և Հայաստան-Ադրբեջան սահմանի որոշ հատվածում ռուս սահմանապահների տեղակայման մասին հարցերին: 
Նրա խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համալիր հարցերը մանրամասն քննարկվել են հուլիսի 7-ին Մոսկվայում ՌԴ նախագահի ու ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հետ:
Ըստ Զախարովայի՝ ՌԴ-ն պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքների մեկնարկին։

ՊՆ անցուդարձի մասին

Շաբաթվա ընթացքում ՊՆ զորամիավորումների տարբեր զորամասերում անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ, մասնագիտական ու մարտավարական պարապմունքներ, տեղի են ունեցել ամփոփիչ ստուգումներ և այլն։
Անվտանգության ոլորտի վերաբերյալ թեմաները լրատվական հոսքերում բավականին նվազել են, որոշակի չափով լուսաբանվել են Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային հատվածներին առնչվող հրապարակումները։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով ԱԳ փոխնախարարը ԱՄՆ–ից ժամանած պատվիրակության հետ քննարկել է Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններըԱրագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան ԱբրահամյանՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Աննախադեպ ռեպրեսիաների քարտ-բլանշ Արևմուտքից՝ Նիկոլ ՓաշինյանինՄիգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ ՊուտինԲռնցքամարտի ԵԱ․ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ (տեսանյութ)Անօրինական եկել եք մարդու վարձակալած հողատարածք․ քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ)Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան ՍարգսյանԵրեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք․ Արմեն ԱշոտյանՔՊ շարքերում անհանգիստ ջղաձգումներ են՝ աճող հանրային դժգոհության ալիքի ֆոնինԱնընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը. Տեր Արամ (տեսանյութ)Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin (տեսանյութ)Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չեմ դադարեցնելու իմ պայքարը, մինչև ստույգ չասեն՝ ինչն է Հայաստան իմ մուտքն արգելելու պատճառը․ Լեո Նիկոլյան (տեսանյութ)2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ)ԱՄՆ նախազգուշացնող «մեսիջը»՝ Փաշինյանին, թե լավ բեմադրված շոուՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համարՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ)Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը. նրան թույլ է տրվել խոսել ընտանիքի հետԱկցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)Հանրապետության հրապարակում ինքնաբուխ բողոքի ակցիա է (տեսանյութ)Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և միանգամից եկել Կիրանց (տեսանյութ)Արշակունյաց պողոտայում մեծ խցանում է առաջացել (տեսանյութ)Հայ մարդ, ոտքի՛ ել, տեր կանգնի՛ր քո երկրին․ Կարին Տոնոյան (տեսանյութ)«Մինի վրա մարդ ա տրաքել», «Եթե թուրքը մտնելու ա իմ էրեխուն մորթի, շատերը կտրաքեն». լարված իրավիճակ (տեսանյութ) Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը (տեսանյութ)Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԱննամուսնե՛ր, կոտորվե՛ք դուք․ Կիրանցում իրավիճակը լարված է․ ինչ է կատարվում այս պահին (տեսանյութ) Միրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ) Քաղաքացիները փակեցին Կիրանցի կամուրջը (տեսանյութ) Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա համազգային խնդիր է․ Գառնիկ Դանիելյանի ուղերձը՝ Կիրանցից (տեսանյութ) Քաղաքացիները վրան են տեղադրել Կիրանցի կամրջի մոտ (տեսանյութ) Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա ԱՆ–ից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որպեսզի բացահայտեն ականազերծող սակրավորներին և թույլ չտան մուտք գործել տարածք (տեսանյութ)Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Մի ժամանակ «իգնոռ» էին անում, հիմա թեթևակի խոսքից բռնում-տանում են, դա վախի հետևանք է. քաղտեխնոլոգ (տեսանյութ)
Ամենադիտված