Տաջիկստանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով՝ հինգ մարդ է զոհվել
ԱշխարհՏաջիկստանի արևելքում 6 բալ ուժգնությամբ երկրաշարժի պատճառով՝ հինգ մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է արտակարգ իրավիճակների կոմիտեի մամուլի կենտրոնի ղեկավար Ումեդա Յուսուֆին:
«Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Դուշանբեից 165 կիլոմետր հյուսիս-արևելք և Ռաշտի շրջանից 21 կիլոմետր դեպի արևելք: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում գրանցվել է 6 բալ, Դուշանբեում՝ 3։ Հինգ մարդ է զոհվել», - ասել է Յուսուֆին: Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժի էպիկենտրոնում գտնվող երկու գյուղերում ցնցումների արդյունքում՝ վնասվել է 19 տուն: