Ադրբեջանցիներն այս անգամ մեքենայի վրայից քերել են Հայաստանի դրոշը և «Armenia» բառը (տեսանյութ) Իրանը ռազմական տեխնիկա է տեղակայում Ադրբեջանի հետ սահմանին. աղբյուր Ստացվում է, որ նրանք մեզ շարունակ նյարդայնացնելու են, իսկ մենք չնյարդայնանանք, այլ՝ խնդրենք խաղաղություն․ Արսեն Բաբայան Արզնի գյուղի 4-րդ այգեգործական զանգվածում այրվել է կայանված «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան. ԱԻՆ Արայիկ Հարությունյանը մասնակցել է Արցախի հերոս զավակ Բենիամին Պետրոսյանի հիշատակը հավերժացնող կոթողի բացման արարողությանը Պատերազում 2 ձեռքը կորցրած Կարեն Խլոպուզյանի առանձնատան շինարարությունը մեկնարկել է ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում սեպտեմբերի 17-ին Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման մասին. կա երկու վիրավոր Ի՞նչ գին է վճարում Հայաստանը՝ Փաշինյանի վախերի դիմաց Հայտնի է` երբ պատրաստ կլինի Տաթևից Աղվանի 43 կիլոմետրանոց ճանապարհահատվածը Փաշինյանի հերթական անակնկալ «նվերն» անհատ տաքսու վարորդներին 

Եթե անհրաժեշտ լինի, Հայաստանը պետք է կատարի ՀԱՊԿ-ում ստանձնած իր պարտավորությունները. Նորատ Տեր-Գրիգորյանց

Քաղաքական

Աֆղանական պատերազմի վետերան Նորատ Տեր-Գրիգորյանցը կարծում է, որ Ռուսաստանի Դաշնությունը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) անհրաժեշտության դեպքում անպայման պետք է միջամտեն Տաջիկստան-Աֆղանստան սահմանին ստեղծված իրավիճակին և պաշտպանեն ՀԱՊԿ անդամ Տաջիկստանի սահմանները Աֆղանստանում ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո առաջացած անկայունությունից: Իսկ եթե որոշում ընդունվի ռազմական օգնություն ցուցաբերել ՀԱՊԿ անդամ պետությանը՝ Հայաստանը, անկախ ամեն ինչից, պիտի կատարի ՀԱՊԿ-ի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Տեր-Գրիգորյանցը մեկնաբանեց թեմային առնչվող հարցերը՝ հիշելով իր ռազմական փորձը Աֆղանստանում և ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը համեմատելով 1980-ականների շրջանի հետ:

«Հարձակումը Տաջիկստանի վրա նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա: Տաջիկական ուղղությամբ այժմ ամենաբարձր կարգի թշնամիներ են: Նկատի ունեմ թե՛ թալիբներին և թե՛ «Իսլամական պետությանը»: Սա շատ լուրջ թշնամի է: Եվ եթե նրանք ներթափանցեն Տաջիկստան՝ հարվածը Ռուսաստանի թիկունքից անխուսափելի է», - ասաց գեներալը:

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ դիրք պիտի բռնի Հայաստանը, եթե ՀԱՊԿ-ի շրջանակներում որոշվի ռազմական օգնություն ցույց տալ Տաջիկստանին, Նորատ Տեր-Գրիգորյանցը կարծիք հայտնեց, որ ինչ էլ լինի՝ Հայաստանը պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները «առանց որևէ մեկից նեղանալու»:

«Եթե անհրաժեշտ լինի՝ Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները: Բայց, կարծում եմ, բանը դրան չի հասնի, քանի որ Տաջիկստանում հսկայական քանակով ռուսական զորքեր կան», - նշեց մեր զրուցակիցը:

Հուլիսի 5-ին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը որոշում է ստորագրել Աֆղանստանի հետ սահմանի պահպանության նպատակով պահեստազորի մոտ 20 հազար զինծառայողի մոբիլիզացնելու մասին:

Այս շաբաթ Տաջիկստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին՝ Աֆղանստանի հետ իր սահմանը պաշտպանելու հարցում օգնության համար:

Հուլիսի 7-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՀԱՊԿ շրջանակներում Ռուսաստանի ստանձնած պարտավորությունները ուժի մեջ են: Նա ասել է, որ Մոսկվան ուշադրությամբ հետևում է Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններին և պատրաստ է օգտագործել Տաջիկստանում գտնվող իր ռազմաբազայի հնարավորությունները՝ ՀԱՊԿ իր դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար՝ կապված Աֆղանստանում տիրող իրավիճակի հետ:

Միջազգային մամուլը գրում է, որ ամերիկյան զորքերի՝ Աֆղանստանից դուրս գալուց հետո «Թալիբան» ահաբեկչական խմբավորման զինյալները նորանոր տարածքներ են նվաճում երկրի հյուսիսային շրջաններում՝ մոտենալով Տաջիկստանի հետ սահմանին: Իսկ սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակիչներն ու աֆղանական կառավարական բանակի սահմանապահները փախչում են Տաջիկստան՝ իսլամիստներից փրկվելու համար: Որոշ տեղեկություններով՝ Աֆղանստան-Տաջիկստան սահմանի ավելի քան 70 տոկոսն արդեն գտնվում է թալիբների վերահսկողության տակ:

Նորատ Տեր-Գրիգորյանցը մասնակցել է Աֆղանստանում մոջահեդների դեմ խորհրդային զորքերի վարած ռազմական գործողություններին: 1980 թվականին գերազանցությամբ ավարտելով ԽՍՀՄ Զինված ուժերի գլխավոր շտաբի ակադեմիան՝ գեներալ-մայոր Տեր-Գրիգորյանցը գործուղվում է Տաշքենդ՝ որպես Թուրքեստանյան ռազմական օկրուգի շտաբի պետի առաջին տեղակալ և նույն տարում ուղարկվում է Աֆղանստան, որտեղ խորհրդային բանակը ինտերնացիոնալ առաքելություն էր իրականացնում Աֆղանստանի կառավարության խնդրանքով: Տեր-Գրիգորյանցը նախ նշանակվել է Քաբուլում տեղակայված օպերատիվ խմբի ղեկավար, իսկ 1981-83 թթ.-ին եղել է Աֆղանստանում տեղակայված խորհրդային 40-րդ բանակի շտաբի պետ՝ հրամանատար առաջին տեղակալ: Հայազգի տաղանդավոր զինվորականի հրամանատարությամբ են Աֆղանստանում իրականացվել մի շարք փայլուն օպերացիաների, այդ թվում՝ հետագայում դասագրքային դարձած Փանջշերյան օպերացիան Ահմադ Շահի զինյալ ջոկատների դեմ:

Մինչև 1991 թ. վերջերը ծառայելով ԽՍՀՄ ԶՈՒ Ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնում՝ 1992 թ. կեսերին գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից հրավեր է ստացել գալու Հայաստան և կազմակերպելու նորաստեղծ հայկական պետության զինված ուժերի ձևավորումը: 1992 թ. օգոստոսի 10-ին Տեր-Գրիգորյանցը ՀՀ նախագահի հրամանով նշանակվվել է ՀՀ Զինված ուժերի հրամանատար, իսկ հետո՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ (1992-1995 թթ.): 1993 թվականին նաև եղել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը: 4 տարի ծառայելով հայկական բանակում՝ 1995-ին գեներալը վերադարձել է Մոսկվա: Գեներալ-լեյտենան Նորատ Տեր-Գրիգորյանցը ՌԴ Զինված ուժերի ցամաքային զորքերի վետերանների խորհրդի պատվավոր նախագահն է: Ներկայումս բնակվում է Մոսկվայում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ադրբեջանցիներն այս անգամ մեքենայի վրայից քերել են Հայաստանի դրոշը և «Armenia» բառը (տեսանյութ) Իրանը ռազմական տեխնիկա է տեղակայում Ադրբեջանի հետ սահմանին. աղբյուրՍտացվում է, որ նրանք մեզ շարունակ նյարդայնացնելու են, իսկ մենք չնյարդայնանանք, այլ՝ խնդրենք խաղաղություն․ Արսեն Բաբայան Սեքսն ավելի պայծառ դարձնելու 10 եղանակԱրզնի գյուղի 4-րդ այգեգործական զանգվածում այրվել է կայանված «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան. ԱԻՆ Արայիկ Հարությունյանը մասնակցել է Արցախի հերոս զավակ Բենիամին Պետրոսյանի հիշատակը հավերժացնող կոթողի բացման արարողությանը Պատերազում 2 ձեռքը կորցրած Կարեն Խլոպուզյանի առանձնատան շինարարությունը մեկնարկել է ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում սեպտեմբերի 17-ին Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման մասին. կա երկու վիրավոր Ի՞նչ գին է վճարում Հայաստանը՝ Փաշինյանի վախերի դիմացՀայերը կա՛մ սթափվելու են, կա՛մ ստիպված գոյատևելու են ստեղծվող Թուրանում. Միխայլ ԽազինՈւկրաինան ճանաչվել է «ապրելու համար ոչ գրավիչ վայր» Քրիստինա Եղոյանը պարզել է առաջնեկի սեռը (տեսանյութ)Հայտնի է` երբ պատրաստ կլինի Տաթևից Աղվանի 43 կիլոմետրանոց ճանապարհահատվածըԽաչիկ բնակավայրում տեղի ունեցավ աշխարհի ամենամեծ և ռեկորդային չափսեր ունեցող գաթայի օրհնության արարողակարգ Մոդելը հայտարարել է, որ «plus-size» տերմինը վիրավորական է (լուսանկարներ)Փաշինյանի հերթական անակնկալ «նվերն» անհատ տաքսու վարորդներինՖրանսիայի դեսպանը Ավստրալիայի գործողությունները «դավաճանություն» է անվանելԱմսի 21-ի համերգը չպիտի լինի․ դեմ ենք էս լպիրշությանը․ Արմեն Գրիգորյան Որդեկորույս ծնողներ, ու՞ր եք դուք․ Արսեն Ղուկասյան Նատաշա Կորոլյովան խոստովանել է, որ անօրինական դուստր ունի իր գեյ ընկերոջիցՔՊ-ական թաղապետերի անցած ուղին. Էդմոնդ Ղազարյան«Խղճում եմ նրան». Միխայիլ Գալուստյանը պատմել է Օլգա Բուզովայի հետ անկեղծ խոսակցության մասին Քվե՝ բյուջեի հաշվին. Մելիքսեթ Պողոսյանի նախընտրական «բարեգործությունը»Եթե ուշանանք, կպարտվենք գալիք ճակատամարտերում. Արմեն Սարգսյան Ադրբեջանցիները Գորիս–Կապան ճանապարհին էքսկավատորի շերեփով հարվածել են հայկական բեռնատարին. Sputnik Արմենիա Չեմ պատրաստվում ներկա գտնվել այդ միջոցառմանը. Թեհմինա ՎարդանյանԱնօդաչու թռչող սարքը սխալմամբ թմրանյութերի փաթեթ է գցել դպրոցի բակԳինեսի ռեկորդների գրքում գրանցված ամենատարօրինակ հինգ նորեկները (լուսանկարներ)Դենիել Քրեյգը արցունքներով է հրաժեշտ տվել Ջեյմս Բոնդի դերին․ The Daily MailFact Check. կառավարությունը մանիպուլացնում է կարևորագույն ցուցանիշը«Հայաստան» դաշինքի պատգամավորները այս պահին ոստիկանության Կենտրոն, Արաբկիր և Շենգավիթ բաժանմունքներում են. Լիլիթ ԳալստյանՀնդկաստանում վարչապետի ծննդյան օրվա առթիվ՝ 22 միլիոն մարդ պատվաստվել է COVID-19-ի դեմ․ BBC«Ադրբեջանցիները մեր եղբայրներն են». Վրաստանի վարչապետն ընդգծել է Ադրբեջանի ռազմավարական գործընկերության նշանակությունը Վրաստանի համարՇառլ Ազնավուրի հրապարակից բերման է ենթարկվել 21 քաղաքացի. ոստիկանություն Պրդյուսեր Արմեն Գրիգորյանն առերևույթ ծանր մարմնական վնասվածք է ստացելՀԱՊԿ-ը հայտարարել է ռազմական ոլորտում համատեղ բյուջեի մասին Բերման ենթարկվածների մեջ զոհված զինածառայողների ընտանիքի անդամներ են․ Էլինար Վարդանյան «Գնացել էի Արցախ` զինվոր որդուս տեսակցելու. արյունս սևացած վերադարձա». Լիանա Ստեփանյան ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտնել է, թե ինչու չի վերսկսում վիզաների հետ կապված ծառայությունների մատուցումըՈստիկանությունը բերման է ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանին (տեսանյութ) «Լեռնային Արցախ» մանկապատանեկան թիմին տեղափոխող ավտոբուսի հետ կատարվածը ահաբեկչության դասական օրինակ է. ԱՀ ԿԳՄՍ նախարարԱրմեն Սարգսյանը «Մտքերի գագաթնաժողով»-ի մասնակիցներին հրավիրել է «Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովին»Այցից հետո մինչ այս պահը Ֆիզգորոդոկի շինհրապարակում աշխատանքները դադարեցված են«Բարսելոնան» կփորձի հունվարին գնել ՍտերլինգինԹալիբները զրկել են ուզբեկերենը պաշտոնական լեզվի կարգավիճակիցԱրցախի պատանի ֆուտբոլիստների ավտոբուսի քերված դրոշը փոխարինվել է նորով (տեսանյութ)Ավստրալիայում կորոնավիրուսային սահմանափակումների և պատվաստման դեմ բողոքի ցույցերի ժամանակ ավելի քան 260 մարդ է ձերբակալվել, վիրավորվել է 10 ոստիկան (լուսանկարներ, տեսանյութ)Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը մեկնաբանել է ադրբեջանցի զինծառայողների պահվածքըՔննադատությունից չեմ վախենում, ճիշտ որոշում եմ կայացրել. Ալեն Սիմոնյանը` պարգևավճարների մասինՓարիզում ավարտվել են Նոտր Դամի այրված տաճարի ամրացման աշխատանքները (լուսանկարներ)
Ամենադիտված