Արտակարգ դեպք Երևանում. հետախուզվողին վնասազերծելու ժամանակ պարեկները արցունքաբեր գազ են կիրառել. ձեռնաշղթայված հետախուզվողը դիմել է փախուստի Երևանում բախվել են Nissan X-Trail-ն ու Volkswagen-ը. վերջինս էլ հայտնվել է խանութի տարածքում ՀՀ-ին փոխանցված 11 աճյունի ինքնությունը պարզվել է Խոսեցինք դիմադրության ձևավորման ընթացքի, այդ ուղղությամբ մարզերում կատարվող աշխատանքների մասին. Իշխան Սաղաթելյան Աշտարակ-Թալին ավտոճանապարհին մառախուղ է Մադրիդում Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման անհրաժեշտությանը «Միայնակությունը խելքի համար նույնն է, ինչ քաղցած սննդակարգը` մարմնի»․Նաիրա Մովսիսյան Կարճեւան գյուղի մանկապարտեզում հրդեհ է բռնկվել Քանաքեռցի «Տույը»՝ սպանությունից րոպեներ առաջ. (բացառիկ տեսանյութ) Դիանա Տոնոյանը Բեն Ավետիսյանի հետ լուսանկար է հրապարակել ԱՄՆ-ից 

«Զարթոնք»-ի պնդմամբ՝ խախտումները բավարար են ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար

Քաղաքական

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը պնդում է, որ իրենց արձանագրած խախտումները բավարար են, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Արա Զոհրաբյանը ՍԴ հուլիսի 10-ի նիստում:

Զոհրաբյանը նշեց, որ ՍԴ դատավորների հարց ու պատասխանից, նաև իրենց կողմից արձանագրված որոշ փաստերից իրենց մոտ անհանգստություն է առաջացել, որ գործը պատշաճ նախապատրաստված չէ դատաքննության: «Առ այսօր «Զարթոնքը» չի ստացել մյուս երեք դիմողների դիմումները, որոնք քննարկվում են մեկ գործի շրջանակում»,-ասաց նա ու հավելեց, որ չեն քննարկվել և քվեարկության չեն դրվել կուսակցության ներկայացրած միջնորդությունները:

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը վստահեցրեց, որ  որևէ միջնորդություն առանց քննարկման չի մնալու: «Եվ որևէ կողմ մյուսի համեմատ ավելի բարենպաստ վիճակում չի գտնվելու»,-վստահեցրեց ՍԴ նախագահը:

Զոհրաբյանը շարունակեց՝ պնդելով, որ ընտրություններն անցել են գերլարված մթնոլորտում՝ բոլոր կողմերից: «Ինչպես ասում են՝ բարձր աղմուկը խլացնում է ճշմարտության ձայնը: Հատկապես կարևորում ենք երկու փաստարկ, առաջինը՝ բռնության կոչ և հոգեբանական հարկադրանք: Նախընտրական քարոզչության ժամանակ մեր կուսակցությունը զբաղված էր իր քարոզչությամբ և արձանագրեց, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս օգտագործում է տարբեր արտահայտություններ, որոնք կարող էին ընկալվել որպես բռնության կոչեր: Մենք, տեսնելով, որ մթնոլորտը գնալով շիկանում է, փորձեցինք այս խնդիրը բերել իրավական դաշտ, դիմեցինք ԿԸՀ-ին, հանձնաժողովը քննության առնելով մեր դիմումը որոշեց մերժել այն»,-ասաց Զոհրաբյանն ու հավելեց, որ քաղաքական ուժը դիմել է նաև Վարչական դատարան:

Ըստ նրա՝ Փաշինյանի հայտարարությունները, խոսքերը ազդեցություն են գործել հասարակության վրա, առաջին հերթին՝ հանրային ծառայողների վրա: Նա շեշտեց նաև՝ Փաշինյանը չէ, որ պետք է ընտրությունների օրվա մասին հայտարարեր:

Զոհրաբյանը խոսեց նաև վարչական ռեսուրսի հնարավոր կիրառման մասին: «Մինչև քարոզչությունը մեկնարկելը վարչապետի լիազորություններն իրականացնող Նիկոլ Փաշինյանը ծառայողական հանդիպումներ է ունեցել մարզերում, որը փաստացի քարոզչություն է եղել, և այդտեղ օգտագործել է վարչական ռեսուրսը: Այսինքն՝ նա գնացել է մարզերում հանդիպումների որպես վարչապետի պաշտոնակատար, բայց տեքստերից էլ ակնհայտ էր, որ նա սկսել է իրականացնել քարոզչություն: Եվ բնական է, որ այս առումով մեծ առավելություն է ձեռք բերել մյուս բոլոր կուսակցությունների նկատմամբ՝ առավել ևս նոր սկսող կուսակցությունների»,-ասաց կուսակցության ներկայացուցիչը:

Նա խնդրեց բարձր դատարանից, որ ԱԺ ընտրությունների արդյունքներով ընդունված ԿԸՀ-ի համապատասխան որոշումը և ընտրությունների արդյունքները ճանաչվեն անվավեր: «Մեր կարծիքով՝ այս խախտումները բավարար են, որպեսզի անվավեր ճանաչվի»,-ասաց նա:

ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկել է 4 քաղաքական ուժ: Սահմանադրական դատարանը որոշել էր միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերվում են նույն հարցին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
IFFHS-ն անցնող տարվա լավագույն ֆուտբոլիս է ճանաչել Ռոբերտ Լևանդովսկուն Կարլսեն-Նեպոմնյաշչի շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երրորդ պարտիան ևս ավարտվեց ոչ-ոքի Էլեկտրաէներգիայի վաղվա անջատումների հասցեները Արտակարգ դեպք Երևանում. հետախուզվողին վնասազերծելու ժամանակ պարեկները արցունքաբեր գազ են կիրառել. ձեռնաշղթայված հետախուզվողը դիմել է փախուստիՈճային կերպար․ Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը՝ դիլիջանյան բնապատկերի ֆոնին«Ռոմա»-ն հաղթեց. Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ «Գյումրի»-ն տոնեց 4-րդ հաղթանակը բասկետբոլի կանոնավոր առաջնությունում «Տրամադրության գույնը մանուշակագույն է»․ Աթենա Մանուկյանը՝ հրապուրիչ կերպարում «Կնոջ մեջ իմ սիրելի որակը քնքշություն է»․ Լիա Զախարյան Երևանում բախվել են Nissan X-Trail-ն ու Volkswagen-ը. վերջինս էլ հայտնվել է խանութի տարածքում«Փյունիկ»-ը հաղթեց «Ուրարտու»-ին ՀՀ-ին փոխանցված 11 աճյունի ինքնությունը պարզվել էՀռիփսիմե Հակոբյանի լողափնյա կերպարը Մեքսիկայից Խոսեցինք դիմադրության ձևավորման ընթացքի, այդ ուղղությամբ մարզերում կատարվող աշխատանքների մասին. Իշխան Սաղաթելյան «Ռոմա»-ի մեկնարկային կազմը «Տորինո»-ի դեմ խաղում Մերի Երեմյանի աշնանային street style-ը «5165»-ը պայքարը չի շարունակի «Ազատագրական շարժման» հետ. առանձին են գործելու, հանդիպելու են տարբեր ուժերի հետ «Արարատ-Արմենիա»-ն առավելության հասավ «Վան»-ի նկատմամբ Իրանը, ՌԴ-ն, Թուրքիան կարող են տարածաշրջանի անվտանգությունը պաշտպանել տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցությամբ Աշտարակ-Թալին ավտոճանապարհին մառախուղ է Մադրիդում Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման անհրաժեշտությանը«Միայնակությունը խելքի համար նույնն է, ինչ քաղցած սննդակարգը` մարմնի»․Նաիրա ՄովսիսյանԿարճեւան գյուղի մանկապարտեզում հրդեհ է բռնկվել Քանաքեռցի «Տույը»՝ սպանությունից րոպեներ առաջ. (բացառիկ տեսանյութ) Դիանա Տոնոյանը Բեն Ավետիսյանի հետ լուսանկար է հրապարակել ԱՄՆ-իցՍպասվում են տեղումներ ձյան տեսքով«Ցավում եմ Սոնայիս զգեստը օրվա բամբասանքի թեմա դարձրած զանգվածի համար». երգչուհի Սոնայի մայրիկի գրառումը«Ցույց տվեք ինձ մի բան, որը հեշտ է անել այս կյանքում»․ Արմինկա Ինչպե՞ս կկազմակերպվի ուսումնական գործընթացն ԱրցախումԶովունի գյուղից Կորեայի ձոր տանող ավտոճանապարհին քարաթափում է եղել. ճանապարհը երկկողմանի փակ է Արցախում կորոնավիրուսով վարակվելու 78 նոր դեպք է գրանցվել. 52 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է, 20-ինը՝ ծանր Ոչ մի ռուս խաղաղապահ, ֆրանսիական սենատոր, ամերիկացի նախագահ մեր ցավը չի տանելու Փորձում ենք չարի պարիսպը կոտրել, կստացվի, թե ոչ՝ կախված է ժողովրդի իմաստությունից Արեւիկ Ուդումյանը՝ հմայիչ կերպարում Արդարադատության վերականգման պահանջով վաղը բոլորս հավաքվում ենք դատարանի շենքի դիմաց. «Առուշ Առուշանյան» դաշինք «Ազատագրական շարժումը» երթ է անում դեպի Մայր Աթոռ «Միքայելը որոշեց ճարտարապետ դառնալ»․ Լիլիթ Մուրադյանը՝ ամուսնու եւ երեխաների հետԻրանի ԱԳ նախարարը Սոչիի եռակողմ հանդիպումը համարել է կարևոր քայլ՝ ճգնաժամի հաղթահարման ուղղությամբՍոնա Եսայանը՝ երեկոյան շքեղ կերպարում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 409 նոր դեպք, մահացել է 30 մարդԳյումրիի տներից մեկում գազի վառարան է պայթել. բնակիչը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ73 տարեկան հասակում մահացել է ռուս երգիչ և կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկին«Հաղթանակ» կամրջին 25-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձ է կանխվելԿյանքից հեռացել է լրագրող Արա Գալոյանը․ 168․amԱրմավիրի մարզում առկա է մառախուղ. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերովԱստղագուշակ՝ նոյեմբերի 28-ի համարՄերի Մակարյանը ներկայացել է սպորտային կերպարում (լուսանկար) UFC-ի աղջիկ-մարտիկը նկարահանվել է անկեղծ բիկինիովModerna-ն մտադիր է նոր պատվաստանյութ ստեղծել «Օմիկրոն» շտամի համար Ավստրիայի նախկին կանցլեր Կուրցը որդի է ունեցել
Ամենադիտված