Հայիթիի նախագահի այրին նշել է ամուսնու սպանության պատճառը
ԱշխարհՎարձկանների կողմից սպանված Հայիթիի նախագահի այրին դիմել է երկրի քաղաքացիներին: Նրա խոսքով՝ իր ամուսինը` Ժովենել Մոիզին, սպանվել է ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու ծրագրերի համար:
«Վարձկանները սպանեցին նախագահին, մյուս վարձկանները ցանկանում են ոչնչացնել նրա երազանքն ու նրա` երկրի տեսլականը», - ասել է Մարտին Մոիզը, հաղորդում է Haiti24-ը: Կնոջ խոսքով՝ նա Հաիթիում փորձել է իրականացնել մի շարք նախագծեր, մասնավորապես՝ կազմակերպել հանրաքվե և ընտրություններ:
Այս ընթացքում տեղի քաղաքական գործիչներն ու գործարարները կանչվում են Հայիթիի դատախազություն: Նրանք հարցաքննվում են նախագահ Մոիզի սպանության գործով: Բոլորը պետք է ժամանեն Պորտ-օ-Պրենսի դատախազություն հուլիսի 12-ին:
Մոյզի սպանությունից հետո կառավարությունը 15 օր ռազմական դրություն է մտցրել հանրապետությունում: Երկրի ղեկավարի նստավայրի վրա հարձակման կասկածանքով բերման են ենթարկվել Կոլումբիայի 18 քաղաքացի և երկու ամերիկացի: