Ադրբեջանում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանները հրաժարվել են մեկնել Շուշի
НКԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները հրաժարվել են հուլիսի 10-ին մեկնել Ադրբեջանի օկուպացիայի տակ գտնվող՝ Արցախի մշակութային մայրաքաղաք Շուշի. դիվանագիտական կորպուսի ղեկավարների այցն կազմակերպվել է այդ ավտորիտար երկրի նախագահ Իլհամ Ալիևի անձնական հանձնարարությամբ։
Ադրբեջանի որոշ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանների այդ քայլը համարել են դեմարշ։ Ընդ որում, ուղևորությանը մասնակցել են 46 պետությունների դեսպաններ, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչները: