Ավարտվել է Կապանի սահմանամերձ բնակավայրերին փոքր գյուղտեխնիկայի տրամադրման գործընթացը
ԲլոգոսֆերաՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել աշխատանքային այցերից մեկից՝ կից նշելով.
«Սյունիք գյուղով ավարտեցինք Կապան համայնքի սահմանամերձ բնակավայրերին փոքր գյուղտեխնիկայի տրամադրման գործընթացը, ինչը գյուղատնտեսական ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրի առաջին փուլն էր։
Քննարկման վերջնական փուլում են գտնվում նաև Սյունիք, Սզնակ և Դիցմայրի բնակավայրերի համար խմելու նոր ջրագծի անցկացման ծրագիրը»։