Ախալքալաքում անցկացվել է պահանջատիրական ջահերով երթ (լուսանկարներ) Մեր նահատակների արյունն ուրացողը նզովքի ենթակա է․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Այսօր հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Դենդիաս Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս. Թրյուդո Արվեստի գործիչներից, հանրային դեմքերից ովքեր են միացել տավուշցիների շարժմանը ՈՒՂԻՂ. Տավուշում բողոքը շարունակվում է Փաշինյանը վաղուց կորցրել է վարչապետի կարգավիճակը՝ դառնալով Ալիևի դեսպանը մեր երկրում. Սուրենյանց Իշխանությունն ունի արտաքին սատարում, դրա համար էլ չի հաջողվում հեռացնել. Սերժ Սարգսյան Ընդդիմադիր պատգամավորներն այցելել են Կիրանցում ակցիա իրականացնողներին (տեսանյութ) Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները» 

Տիգրան Մուկուչյանի ելույթից և նրա ներկայացրած եզրահանգումներից պարզ դարձավ, որ նա չի տիրապետում իրավիճակին. Ղազարյան

Բլոգոսֆերա

Տիգրան Մուկուչյանի ելույթից և նրա կողմից ներկայացված եզրահանգումներից պարզ դարձավ, որ նա չի տիրապետում իրավիճակին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Արձանագրումներ Սահմանադրական դատարանի հուլիսի 11-ի նիստի վերաբերյալ․ օր 3-րդ

- Նիստը նախագահող Արման Դիլանյանը որոշել է, որ Սահմանադրական դատարանը պետք է շարունակի աշխատանքը հուլիսի 11-ին, կիրակի օրը։ Բացի դրանից, որ քրիստոնեական ավանդույթներով մարդիկ կիրակի օրը չեն աշխատում, այդ օրը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում էր նաև Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության օրը՝ Վարդավառի տոնը։ Ներքին անկազմակերպվածության պատճառով քրիստոնեական և եկեղեցական ավանդույթներին նկատմամբ արհամարհանքը՝ նաև անհարգալից վերաբերմունք է ոչ միայն դատավարության մասնակիցների, ՍԴ աշխատակազմի աշխատակիցների, այլև ՍԴ նիստերը լուսաբանող լրագրողների և դրանց հետևող ողջ հասարակության հանդեպ։ Ի դեպ, ՍԴ նախագահի պաշտոնն ապօրինի կերպով յուրացրած Արման Դիլանյանը, հետևելով օրվա քաղաքական իշխանության անընդունելի կեցվածքին, չի մասնակցել նաև 2021 թվականի Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոների Հայրապետական Պատարագներին, ինչն արտառոց երևույթ է ՍԴ նախագահների պարագայում, և ցույց է տալիս ներկա քաղաքական հանցավոր իշխանության հետ նրա սերտ և փոխհամաձայնեցված գործողություններն ու սերտաճվածությունը։

- Դատարանում «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը հանդես է եկել մի ելույթով, որի բովանդակությունը ոչ միայն բավարար է 2021 թվականի հունիսի 20-ին կայացած խայտառակության արդյունքները չեղարկելու համար, այլև կարող է դասագրքային և ուսումնական նյութ հանդիսանալ մի քանի սերունդների իրավական կրթության և դաստիրակության համար։

- Ի թիվս այլ չափազանց հիմնավոր և փաստարկված թեզերի, Դավիթ Հարությունյանն իրավական ամենախորը փաստարկներով և տրամաբանական մեկնաբանություններով վերջակետ դրեց նաև հրաժարականից հետո վարչապետի պաշտոնավարման խնդրին՝ տալով Նիկոլ Փաշինյանի գործողությունների ենթադրյալ հանցակազմի ողջ իրավական հիմնավորվածությունը։ Նիստին ներկա իրավապահ մարմինների ներկայացուցիչներին Դավիթ Հարությունյանը զինել է բոլոր իրավական փաստարկներով և հիմնավորումներով՝ ենթադրյալ հանցագործին կալանավորելու և պատասխանատվության ենթարկելու համար։

- Դատավոր Արթուր Վաղարշյանը, իր կողմից հնչեցնող հարցերի միջոցով, արդեն երկրորդ փորձն է անում արդարացման մեկնաբանություններ տալ նախընտրական քարոզչության ընթացքում վարչապետի պաշտոնն ապօրինաբար զբաղեցրած Նիկոլ Փաշինյանի խուլիգանական, գռեհիկ, վիրավորական, ատելության, բռնության և սպառնալիքներ պարունակող խոսքերին, ելույթներին և արտահայտություններին։

- Դատավարության մասնակիցների կողմից վերստին փաստվեց դատավարության ընթացակարգային խախտումների մասին։

- Չնայած ոչ աշխատանքային օրվա հանգամանքին դատարանն իր աշխատանքը շարունակեց նաև ոչ աշխատանքային ժամերին՝ մինչև երեկոյան 20․00-ի սահմանները, երբ մեկ օր առաջ Արման Դիլանյանը հայտարարել էր մինչև 00․00 ժամին աշխատելու մասին։ Այս առումով պետք է վերստին փաստել դատարանի անկազմակերպ, չպլանավորված և տարերային աշխատանքը, ինչը հանգեցնում է դատավարության մասնակիցների ֆիզիկական հոգնածության, և չի կարող բացասաբար չանդրադառնալ ծանրաբեռնված մտավոր աշխատանք իրականացնող մարդկանց աշխատանքային կարողությունների և արդարադատության արդյունավետության ու որակի վրա։

- Հետաքրքիր է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները, երկու օր շարունակ, Սահմանադրական դատարանի նիստերի դահլիճում, լսելով դատավարության մասնակիցների կողմից աղաղակվող բռնությունների, իշխանությունների ապօրինի գործողությունների, ՏԻՄ-երի ներկայացուցիչների հանդեպ իրականացվող անթույլատրելի քայլերի, առավելապես ՀՀ Սյունիքի մարզի մասնավոր, համայնքային և այլ կառույցների ներկայացուցիչների հանդեպ քաղաքական հայացքների համար իրականացվող հետապնդումների մասին, հուլիսի 10-ի երեկոյան շտապել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով և երեկոյան ուշ ժամի հրավիրված արտահերթ նիստում համաձայնություն են տվել «Հայաստան» դաշինքի կողմից առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու, քաղաքական ճնշումների հետևանքով Մեղրի քաղաքի համայնքի ղեկավարի պաշտոնից հրաժարական ներկայացրած Մխիթար Զաքարյանին կալանավորելու համար։

- ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի ելույթից և նրա կողմից ներկայացված եզրահանգումներից պարզ դարձավ, որ նա չի տիրապետում իրավիճակին և չի պատկերացնում ընտրական համակարգի և գործընթացի ողջ գաղափարախոսությունը՝ սահմանափակվելով միայն ֆորմալ ասպեկտներով։ Ակնհայտ է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկա կազմը, ի դեմս իր ղեկավարի, չի գիտակցում ընտրությունների օրինականության ապահովման իր եզակի առաքելությունը։ ԿԸՀ-ի ներկայացված բացատրություններից պարզ է դառնում, որ նրանք ընտրությունն առավելապես պատկերացնում են միայն քվեարկությունը, իսկ ընտրախախտումները՝ միայն քվեարկությանը օրը տեղի ունեցած իրադարձությունները։

- Տիգրան Մուկուչյանի միապաղաղ, առաջնայինը երկրորդայինից չտարբերող, միայն իր համար շահեկան փաստերը շեշտադրող, իշխանահաճո, իր ղեկավարած մարմնի անգործությունը քողարկող ելույթը վկայում է, որ նրա երկարատև պաշտոնավարումը հատել է փորձառության կուտակման պոզիտիվ շեմը և թևափոխել կարծրացած, ոչ մրցունակ, նոր գաղափարները մերժող, մտածողության և տրամաբանության հետ հակադրվող ոչ կառուցողական ռիսկերով ժամանակաշրջան։ Ցավոք, դա համընկել է հայ ժողովրդի պատմության ամենաճակատագրական և պատասխանատու շրջանի հետ։

- ՍԴ դատավորներ Արևիկ Պետրոսյանի և Հրայր Թովմասյանի տրամաբանական հարցերին տված պատասխաններից պարզ դարձավ, որ Տիգրան Մուկուչյանն ու նրա ղեկավարած կառույցն այս ողջ ժամանակահատվածում զբաղվել են ոչ թե ընտրությունների, այլ քվեարկության կազմակերպման հարցերով, որը դիմող կողմերի ներկացրած փաստերից, պարզվում է, որ իրականացրել են իրենցից կախված հնարավոր վատագույն եղանակով։

- Հուլիսի 11-ի ՍԴ նիստին չի մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներից ԱԺ պատգամավոր, ժամանակակից հայ իրավական, քաղաքագիտական և փիլիսոփայական մտքի տիտան, դատավարության բոլոր մասնակիցներից ամենաթարմ իրավաբանական գիտելիքներով օժտված մասնակից (օրեր առաջ Երևանի Մովսես Խորենացու համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատի շրջանավարտ) Վահագն Հովակիմյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ՍԴ-ում ներկայացված թիմի, նրանց կողմից հնչեցվող հարցերի որակի, քննարկումների մասնակցության կարողությունների վրա նրա բացակայության հետևանքներն ակնհայտ էին։

- Սահմանադրական դատարանի նիստում ԿԸՀ նախագահին ուղղված հարցերով առաջին անգամ խոսել է ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանը, որի հնչեցրած հարցերից տպավորություն կար, որ դրանք ներկայացվում են ոչ թե պատասխաններ ստանալու և դատավարությանն աջակցելու, այլ իր խոսելն արձանագրելու և չհիմնավորված պասիվության կերպարից դուրս գալու նպատակով։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ախալքալաքում անցկացվել է պահանջատիրական ջահերով երթ (լուսանկարներ)Մեր նահատակների արյունն ուրացողը նզովքի ենթակա է․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Այսօր հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Դենդիաս Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև բախումն անթույլատրելի է. Շոլց Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս. ԹրյուդոԿեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության Երևանից ենք, ոգևորություն տեսնում եմ և Տավուշում, և Երևանում, պայքարով հաջողություն կունենանք (տեսանյութ) Որ քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մահացել է պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը 1.5 մլն զոհերի անուն-ազգանունները ճշտելը նշանակում է տրվել Թուրքիայի օրակարգին. Մարուքյան (տեսանյութ) Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը Արվեստի գործիչներից, հանրային դեմքերից ովքեր են միացել տավուշցիների շարժմանըԵկեղեցու դեմ պայքարողները փոշի են դարձել, նրանց հոգեհանգստին հոգևորականները Կտակարան են կարդալու Հյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում ՈՒՂԻՂ. Տավուշում բողոքը շարունակվում է Փաշինյանը վաղուց կորցրել է վարչապետի կարգավիճակը՝ դառնալով Ալիևի դեսպանը մեր երկրում. ՍուրենյանցԱրարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Սա է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը. Ֆինլանդիայի նախագահԷրդողանը Նեթանյահուին անվանել է «Հիտլեր» Մենք այսօր էլ շարունակում ենք բախվել ցեղասպանության տարբեր դրսևորումների. Սինանյան Ես երեկ ադրբեջանական կայքերն էի նայում՝ էդ Նիկոլին ոնց են գովում. Տիգրան Մուրադյան (տեսանյութ) Իշխանությունն ունի արտաքին սատարում, դրա համար էլ չի հաջողվում հեռացնել. Սերժ Սարգսյան Ընդդիմադիր պատգամավորներն այցելել են Կիրանցում ակցիա իրականացնողներին (տեսանյութ)Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն Վարչապետը պետք է հասկանա` հերիք եղավ, բոլ եղավ, ինչքա՞ն կտոր-կտոր տանք. գեներալ-լեյտենանտ (տեսանյութ)ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը թոռան հետ ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի անմար կրակի մոտ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱյդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով«Տավուշը հանուն հայրենիքի» Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները» ՈւՂԻՂ. Սերժ Սարգսյանը կուսակիցների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ (տեսանյութ)Նզովքի է ենթակա նահատակների արյունն ու իր հայրենիքի հողն ուրացողը, Արշակի Սրբազանի ուղերձը կարևոր էր (տեսանյութ) Բայդենն իր ուղերձում կրկին օգտագործել է «ցեղաuպանnւթյուն» եզրույթը Կարեն Հակոբյանը՝ Գեղարքունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, նրա խոսքերը չէի ուզենա կիսել․ Տիգրան Մանսուրյան (տեսանյութ) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկելԻնձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊՔրեակատարողական և Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունները ևս հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Ջահերով մարդաշատ երթ՝ Թբիլիսիում Օդի ջերմաստիճանը կբարձրանաԱյսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում․ Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին«Կրոկուսում» տեղի ունեցածի բոլոր պատասխանատուները պետք է պատժվեն. ՊուտինՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է
Ամենադիտված