Mercedes-ը վթարային իրավիճակ է ստեղծել Opel-ի համար և դիմել փախուստի, Opel-ը շրջվել է. 6 մարդ հիվանդանոցում է
Արտակարգ ՊատահարԳեղարքունիքի մարզում, հուլիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 14։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 30-ամյա Զորիկ Ասոյանի համար Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 31.5 կմ հատվածում անհայտ համարանիշի Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը խոչընդոտ է ստեղծել, ինչի հետևանքով Զ. Ասոյանը Opel մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվելով հայտնվել դաշտում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Զ. Ասոյանը, նրա ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ, 34-ամյա Ժիրայր Ասոյանը, 1-ամյա Ռոբերտ Ասոյանը, 32-ամյա Նաիրա Ցականյանը, 26-ամյա Արաքսյա Խաչատրյանը և 18-ամյա Էլյա Անտոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ անհայտ համարանիշի Mercedes-ը և այն վարած վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։