Ադրբեջանցի «օրենքով գող» Ռաշադ Գյանջինսկուն մեղադրանք է առաջադրվել
ԱշխարհՄոսկվայի քննչական կոմիտեի տնօրինության քննիչները մեղադրանք են առաջադրել քրեական հեղինակություն Ռաշադ Իսմայիլովին (Ռաշադ Գյանջինսկի) միանգամից մի քանի հոդվածով, հայտնել է ՔԿ Մոսկվայի գլխավոր քննչական վարչության ներկայացուցիչ Յուլյա Իվանովան: Իսմայիլովին մեղադրանք է առաջադրվել երկու անձի սպանության, քրեական հիերարխիայում բարձրահգույն պաշտոն զբաղեցնելու և զենքի ապօրինի շրջանառության մեջ, գրում է МК-ն:
Նշվում է, որ Իսմայիլովը պատասխանատու էր բանտում պատիժ կրող տարբեր քրեական հեղինակությունների օգնության ֆինանսական բազայի համար: Նա նաև կազմակերպում և վարում էր «գողական» հավաքույթներ և հովանավորում էր հանցագործություններ կատարած անձանց:
2009-ին, ըստ քննիչների, Իսմայիլովը Իզմայլովսկոյե մայրուղու վրա կրակել է ավտոմեքենայի վրա, որի արդյունքում երկու մարդ է զոհվել: Հնարավոր է` հանցագործությունը կատարվել էր անձնական թշնամանքի պատճառով, քանի որ Ռաշադ Գյանջայի զոհերը նախկինում մասնակցել էին իր ծանոթի սպանությանը:
Прайм Крайм-ի տեղեկությունների համաձայն, Ռաշադ Իսմայիլովը Մոսկվայի «նայողն» էր, նա 43 տարեկան է, ազգությամբ ադրբեջանցի, 2013-ին թագադրվել է որպես «օրենքով գող»: Նա դատվածություններ է ունեցել «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն», «Բելառուսի սահմանով զենքի, զինամթերքի, պայթուցիկների ապօրինի տեղափոխում» և «Փաստաթղթերի կեղծում» հոդվածներով: