Ալիևի հետ խոսակցություն եմ ունեցել․․․ ուզեցել եմ այն աշխատանքը կատարել, որ մտնեմ հայկական պատմության մեջ. Տիգրան Արզաքանցյան
PoliticalՔաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանը, 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում պատասխանելով հարցին, թե ի՞նչ զգացողություն է ունենում Արցախի 75 տոկոսի կորստյան պատճառ դարձած իշխանության ղեկավարի հետ հանդիպմանը, ասել է.
«Ես գնացել, ձեռք եմ սեղմել, ասել՝ լա՞վ եք արել։ Այսօրվա իշխանությանը եթե մեղավոր էին համարում, ինչո՞ւ այսքան ձայն տվեցին։ Ես չեմ պաշտպանում նրանց, ես գնացել հանդիպել եմ, որ կարողանամ իմ կյանքի փորձը ներդնել հայրենիքի համար, բայց եթե մեր ժողովրդի մեծ մասը իր ձայնը տվել է այս իշխանությանը, ես այդ ժողովրդի մի մասն եմ և ինձ չեմ առանձնացնում»:
Նա նշել է, որ մինչև գործող իշխանության գալը, ինքն ամեն ինչ արել է արցախյան հարցի կարգավորման համար, սակայն մինչև վերջ գործընթացն ավարտին հասցնել չի ստացվել։
«Ալիևի հետ խոսակցություն եմ ունեցել․․․ ուզեցել եմ այն աշխատանքը կատարել, որ մտնեմ հայկական պատմության մեջ, բայց այդ գործընթացը չստացվեց. ի դեպ՝ առաջին անգամ եմ այս խոսակցությունը բացում»,- ասել է Արզաքանցյանը։