ԿԸՀ միջնորդություն են ներկայացրել նաև Սիսիանի քաղաքապետին անձեռնմխելիությունից զրկելու համար. Վահե Հակոբյան
ՔաղաքականՏեղեկություն ունեմ, որ ԿԸՀ միջնորդություն են ներկայացրել նաև Սիսիանի քաղաքապետին անձեռնմխելիությունից զրկելու համար: Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը։
«Սա կադրային ջարդի հետ ընդհանրապես կապ չունի։ Սյունիքը ամնեաբարձր ցուցանիշն է ցույց տվել, Քաջարանը միակ քաղաքն է, որ հաղթել ՔՊ-ին, այս համայնքապետերն են առաջինը բարձրաձայնել, որ անվստահություն են հայտնում գործող վարչապետին եւ պահանջել են նրա հրաժարականը։ Նա այս ամեն ինչը հիշել է, մոռանում է, որ ինքը երկրի ղեկավար է, այլ մտածում է դեռ այդ դեղին թերթի խմբագիրն է»,- ասաց նա։