Թբիլիսիում ոստիկանությունը բերման է ենթարկել ընդդիմության ցույցի 12 մասնակիցների
МирԵրկուշաբթի, հուլիսի 12-ին, Թբիլիսիում «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության շենքի մոտ տեղի ունեցած Վրաստանի կառավարության հրաժարականի պահանջով ցույցը ավարտվել է ձերբակալություններով: Երկրի ՆԳՆ տվյալներով՝ 12 ցուցարար է բերման ենթարկվել, հայտնում է KP.ru-ն:
Հայտարարության մեջ Վրաստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչներն ասում են, որ ցուցարարները ձվեր են նետում իշխող կուսակցության գրասենյակի վրա, ինչպես նաև կարմիր ներկով հեղեղում ոստիկանությանը, որից հետո սկսվում է քաշքշուկը ոստիկանության և ցուցարարների միջև: Այժմ ցուցարարներն արդեն ցրվել են:
«Բողոքողները դուրս եկան հավաքների և խոսքի ազատության մասին օրենքով թույլատրված սահմաններից: Այս փուլում ոստիկանությունը բերման է ենթարկել 12 մարդու», - ասված է ՆԳՆ հայտարարության մեջ:
Թբիլիսիում զանգվածային բողոքների ու անկարգությունների պատճառը վրացական «TV Pirveli» հեռուստաընկերության օպերատոր Ալեքսանդր Լաշկարավայի մահն էր: Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին ԼԳԲՏ համայնքի դեմ հանես եկողները հանրահավաքի ընթացքում լրագրողին ծեծի էին ենթարկել, որից հետո նա հոսպիտալացվել էր: Հուլիսի 8-ին նա դուրս էր գրվել, իսկ հուլիսի 11-ի առավոտյան օպերատորին իր տանը գտել էին մահացած: Կատարվում է հետաքննություն: