Դաղստանում երկու աղջիկ ճոճանակից ընկել են անդունդը (տեսանյութ)
ԺամանցԴաղստանում գտնվող Սուլակի կիրճի վերևում տեղադրված ճոճանակի վրա օրորվելիս երկու աղջիկ ընկել են անդունդը: Դեպքի տեսագրությունը հրապարակվել է սոցիալական ցանցերում:
Սկզբում աղջիկները պարզապես ճոճվում են, հետո ինչ-որ պահի հստակ լսվում է ճռռոց, այնուհետև աղջիկներն ընկնում են անդունդը:
Բարեբախտաբար, նրանք լուրջ վնասվածքներ չեն ստացել և նրանց կյանքին վտանգ չի սպառնում: