Խոշոր ավտովթար՝ «Տառերի պուրակ»-ի մոտ. կա 6 վիրավոր
Emergency CaseԱրագածոտնի մարզում, այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Տառերի պուրակ»-ի դիմաց բախվել են Nissan Altima, ВАЗ 2121 և КамАЗ մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Աշտարակի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, որոնք մինչև վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։