62-ամյա տղամարդը 10 կանգուն ծառ է հատել
ВидеоՈստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները հուլիսի 6-ին Դարպաս գյուղում իրականացրած ստուգումների ընթացքում գյուղի 4-րդ փողոցում հայտնաբերել են 10 ծառի կոճղարմատ ու փայտանյութ: Հետագա միջոցառումներով պարզվել է, թե հայտնաբերվածն ումն է:
Ոստիկանությունից հայտնում են, որ Վանաձորում բնակվող 62-ամյա տղամարդը հայտնել է, որ ինքն է բենզասղոցով հատել 10 կանգուն ծառ:
Ոստիկանները հայտնաբերել են նաեւ հատված ծառերի կոճղերը: Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են: