ՈւԵՖԱ-ն անվանել է ԵՎՐՈ-2020-ի խորհրդանշական կազմը
ՍպորտԻտալիայի ազգային հավաքականի հինգ ֆուտբոլիստներ ընդգրկվել են Եվրոպայի առաջնության խորհրդանշական հավաքականում, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը: ՈւԵՖԱ-ի ԵՎՐՈ -2020 եզրափակիչը, որում հանդիպեցին Իտալիայի և Անգլիայի ազգային հավաքականները, կայացավ կիրակի օրը՝ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում, և ավարտվեց 11-մետրանոց հարվածաշարով՝ Իտալիայի հավաքականի հաղթանակով:
Խորհրդանշական ազգային հավաքականը ընտրել է ՈւԵՖԱ-ի տեխնիկական դիտորդների թիմը, որում ընդգրկված են 16 նախկին խաղացողներ, նախկին և ներկա մարզիչներ՝ Պակի Բոներ, Կորին Դիակր, Ժան-Ֆրանսուա Դոմերգե, Էստեբան Կամբիասո, Ֆաբիո Կապելո, Աիտոր Կարանկա, Ռոբի Քին, Կոզիմ Կոնտրա, Հայնս Մելենդեզ, Դավիթ Մոյես, Միկսու Պատելայնեն, Պետեր Ռուդբեք, Ուիլլի Ռուտենստայներ, Դյուսան Ֆիտցել, Ստեֆեն Ֆրունդ և Ֆրանկ Հոյեկ։
Տեխնիկական դիտորդները խորհրդանշական ազգային թիմի համար ընտրել են «4-3-3» կազմավորումը, որը մրցաշարի ընթացքում առավել հաճախ օգտագործվողներից մեկն էր: