Միանգամից չհասկացա, որ մենք նվաճել ենք ՈՒԵՖԱ ԵՎՐՈ -2020֊ը․ Դոննարումա
СпортԻտալիայի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման ասել է, որ ՈւԵՖԱ-ԵՎՐՈ -2020 եզրափակչում 11 մետրանոց հարվածաշարից հետո նա անմիջապես չի ուրախացել, քանի որ սկզբում չի հասկացել, որ իտալացիները Եվրոպայի չեմպիոն են:
ՈւԵՖԱ-ի ԵՎՐՈ -2020 եզրափակչում Իտալիան 11 մետրանոցներով հաղթեց Անգլիային: Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակը, որը տեղի ունեցավ կիրակի օրը՝ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում, ավարտվեց 1:1 հաշվով: 11 մետրանոց հարվածաշարից հետո՝ Դոննարումմային հաջողվեց երկու տուգանային իրացնել: 22-ամյա դարպասապահը հանգիստ հեռացավ դարպասից ու սկսեց տոնել հաղթանակը։
«Սակայի տուգանայինից հետո ես ուրախ չէի, քանի որ չէի հասկանում, որ մենք հաղթեցինք: Ես դա ավելի ուշ հասկացա», - ասել է Դոննարուման Sky-ին տված հարցազրույցում: Իտալիայի հավաքականը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն: