«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել «Իջեցրել են տաբատը, հետո մահակով դեմոնստրատիվ պահել են ոտքերի արանքում»․ Սամվել Վարդանյանի պաշտպան Վիլյորբան քաղաքի պատվիրակությունն Աբովյանում էր կարևոր հանդիպումների ու հագեցած շրջայցի օրակարգով․ Էդուարդ Բաբայան Նարեկ Ադամյանը նշանակվել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրեն Երեկ կեսգիշերին մոտ տեղի է ունեցել մի սահմռկեցուցիչ բան. Ռուբեն Մելիքյան (ուղիղ հեռարձակում) Ռուս խաղաղապահները հեռացել են Դադիվանքից Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան քննարկել են եռակողմ ռազմական համագործակցությունը ՊՆ նախկին շենքի պայթեցմամբ պայմանավորված՝ մայրուղին փակ է լինելու Դուբայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են ճանապարհներն ու մետրոն (տեսանյութեր) «Կասկադը» վերջնական տեսք կստանա․ հողամասերը կդառնան հանրային ու կանաչ տարածքներ 

Սուրեն Պապիկյանը ծանոթացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ասֆալտապատման աշխատանքներին

Հասարակություն

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը աշխատանքային այց է կատարել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի շրջանակներում վերակառուցվող Մ-1 միջպետական ճանապարհի Թալին-Գյումրի (Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի) ճանապարհահատվածներ՝ հետեւելու հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Այս մասին տեղեկանում ենք նախարարության լրատվական ծառայությունից։

Սուրեն Պապիկյանը ոլորտը համակարգող փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ստեփան Մաչյանի եւ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանի ուղեկցությամբ նախ եղել է Մաստարա բնակավայրին հարակից՝ Մ-1 միջպետական ճանապարհի 78-79-րդ կմ հատվածում, որտեղ երթեւեկությունը տեղափոխվել է երկշերտ ասֆալտապատումով նոր վերակառուցված երթեւեկելի գոտի, իսկ մյուս երթեւեկելի գոտում հին ճանապարհահատվածը քանդվում է, եւ տեղում շարունակվում են նորի կառուցման հողային աշխատանքները։

ՏԿԵ նախարարի պաշտոնակատարը զրուցել է Տրանշ 3-ի կապալառու կազմակերպության՝ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության եւ շինաշխատանքների տեխնիկական հսկողություն իրականացնող իտալական «ԱյԱրԴի Ինջինիերինգ» ընկերության ներկայացուցիչների հետ, ծանոթացել է Մ-1 միջպետական ճանապարհի 79-րդ կմ հատվածում

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով նախատեսված նոր ծրագրով կատարված ասֆալտապատման աշխատանքների արդյունքին։

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ծրագրերի կառավարման դեպարտամենտի պետ Վահագն Ստեփանյանի տեղեկացմամբ՝ 2021 թ․ նախատեսված է իրականացնել Թալին-Գյումրի ճանապարհահատվածի շուրջ 50 կմ ասֆալտապատում, որից 24 կմ-ի ասֆալտապատման աշխատանքներն արդեն իսկ ավարտվել են։ Շինարարական աշխատանքները երթեւեկության երկու ուղղություններով ամբողջությամբ կավարտվեն 2022 թ. դեկտեմբերին․ կտեղադրվի երկշերտ (7 սմ+8 սմ հաստությամբ) ասֆալտ, երրորդ՝ մաշման շերտը (5 սմ) կտեղադրվի ճանապարհը վերջնական շահագործման հանձնելուց անմիջապես առաջ։

Աշխատանքային այցի շրջանակներում Սուրեն Պապիկյանը հաջորդ կանգառը կատարել է Մարալիկ բնակավայրին հարակից՝ Մ-1 միջպետական ճանապարհի 100-101-րդ կմ հատվածում, որտեղ ճանապարհային ոլորտի պատասխանատուների եւ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ուղեկցությամբ ծանոթացել է այդ հատվածում ընթացող ասֆալտապատման աշխատանքներին։ ՏԿԵ նախարարի պաշտոնակատարը, լրագրողների հետ զրույցում գոհունակությամբ անդրադառնալով տեղադրվող երկշերտ ասֆալտի որակին եւ իրականացվող աշխատանքների տեմպին, վստահություն է հայտնել, որ կապալառու կազմակերպությունը կարողանալու է նախատեսված ժամկետներում ավարտել 50 կմ ճանապարհահատվածի վերակառուցումը։

Սուրեն Պապիկյանը հավելել է, որ արդեն ավարտված 24 կմ երկշերտ ասֆալտապատումով ճանապարհը գործող հին ճանապարհահատվածի հետ մի քանի անցումների կառուցումից, գծանշումների կատարումից եւ ճանապարհային ոստիկանության համապատասխան կարգավորումներից հետո թույլ կտա արդեն այս տարվա ընթացքում՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, երթեւեկությունը տեղափոխել վերակառուցված հատված, ինչի շնորհիվ առավել կհեշտանա Երեւան-Գյումրի երթեւեկությունը։

Անդրադառնալով Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի մյուս հատվածներում նախատեսվող աշխատանքներին՝ Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ Տրանշ 2-ի Աշտարակ-Թալին հատվածում շինարարական աշխատանքները շարունակելու նպատակով ներկայում կատարվում են անհրաժեշտ քայլեր՝ կամ առկա կապալառուի հետ աշխատանքները վերսկսելու համար որոշակի լուծումներ գտնելու, կամ նոր մրցույթ հայտարարելու ուղղությամբ։

ՏԿԵ նախարարի պաշտոնակատարի տեղեկացմամբ՝ Տրանշ 4-ի Սիսիան-Քաջարան հատվածում Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության նախագծանախահաշվային փաստաթղթերն արդեն իսկ պատրաստ են, եւ այդ ուղղությամբ նախատեսված է 2021 թ․ օգոստոսին հայտարարել միջազգային մրացույթ։ Կարեւորելով Եվրամիության կողմից Հայաստանի համար նախատեսված աջակցության ներդրումային փաթեթի շրջանակներում Հյուսիս-հարավ ճանապարհի հարավային հատվածի կառուցման նպատակով շուրջ 600 միլիոն եվրոյի չափով ֆինանսավարման մտադրությունը՝ Սուրեն Պապիկյանը նշել է, որ ներկայում հիմնական խնդիրը գործընթացն արագացնելու համար ֆինանսավորման աղբյուրների հստակեցումն է։ «Եվրամիության աջակցության խոստումը կա, հիմա պետք է ավելի առարկայական հասկանալ` ինչպես, ինչ մեխանիզմով, նոր ըստ այդմ կատարել մեր հետագա աշխատանքները: Այնուամենայնիվ, անկախ Եվրամիության աջակցությունից, մենք արդեն իսկ որոշել էինք «Հյուսիս-հարավ»-ի Սիսիան-Քաջարան հատվածի ուղղությամբ շինարարական աշխատանքների մրցույթ հայտարարել, որովհետեւ մեր փաստաթղթերն արդեն իսկ պատրաստ են»,- ընդգծել է Սուրեն Պապիկյանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երգչուհի Քեթի Փերիի տոպն ընկել է եթերի ժամանակ (տեսանյութ)«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել«Իջեցրել են տաբատը, հետո մահակով դեմոնստրատիվ պահել են ոտքերի արանքում»․ Սամվել Վարդանյանի պաշտպանՎիլյորբան քաղաքի պատվիրակությունն Աբովյանում էր կարևոր հանդիպումների ու հագեցած շրջայցի օրակարգով․ Էդուարդ ԲաբայանՆարեկ Ադամյանը նշանակվել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրենԵրեկ կեսգիշերին մոտ տեղի է ունեցել մի սահմռկեցուցիչ բան. Ռուբեն Մելիքյան (ուղիղ հեռարձակում)Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա և ծակել տան տանիքըՌուս խաղաղապահները հեռացել են Դադիվանքից Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան քննարկել են եռակողմ ռազմական համագործակցությունըՊՆ նախկին շենքի պայթեցմամբ պայմանավորված՝ մայրուղին փակ է լինելու Կակաոյի հատիկների գները հասել են պատմական առավելագույնիԴուբայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են ճանապարհներն ու մետրոն (տեսանյութեր)«Կասկադը» վերջնական տեսք կստանա․ հողամասերը կդառնան հանրային ու կանաչ տարածքներ Հայաստանը զգալիորեն կրճատել է իր գործունեության ծավալը որպես ՀԱՊԿ անդամ․ ՏասմագամբետովՊուտինն ու Ռաիսին քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՏեղի ունեցածը բեսպրեդել է, նույնիսկ եթե ՔՊ պատգամավորը ամենադաժան ձևով վիրավորված լինի. պատգամավոր ՃՏՊ Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին. կա արգելափակված քաղաքացիՄիրզոյանն այցելել է Սաուդյան Արաբիա ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասինՍինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանՀայաստանի բասկետբոլի տարբեր տարիքային թիմերը նոր գլխավոր մարզիչներ ունենԱդրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունըԲավականին մեծ աշխատանք է կատարվել ռազմավարական հաղորդակցության նոր ճարտարապետության ձևավորման ուղղությամբ. ՀարությունյանՊետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ էր թաքցվել․ վնասն ամբողջությամբ վերականգնվել էԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենինԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԼրատվությունից իմացա, շատ բան չգիտեմ, չեմ հարցաքննվել․ Ավանեսյանը՝ ԱՆ ձերբակալված պաշտոնյանի մասինԵրևանի բյուջեի աուդիտը կիրականացնեն ավելի փորձառու ընկերություններ ու մասնագետներՀՀ-ի ճանաչված սահմանները Իրանի համար կարմիր գիծ են. դեսպանՈրոնվում է տեսագրության մեջ պատկերված անձըԻրանի մտահոգությունն է՝ ՀՀ-ն ու Կովկասը չվերածվեն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտիՀայաստանում օգոստոսի 3-ը կնշվի որպես եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրՀայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան Ուզում ենք, որ ոստիկանի երեխան հայրիկին կամ մայրիկին մղի, ասի՝ ինչո՞ւ քո աշխատավարձը կրկնակի բարձր չէ․ ՓաշինյանԱԱԾ-ի կողմից բերման է ենթարկվել 4 պաշտոնատար անձ Զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և մեկ անձի առողջությանը վնաս պատճառելու դեպքի նախաքննությունը ավարտվել էՈվքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին․ հրատապ գրություններ եմ ուղարկել Երևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Պաշտպանի ներկայացուցիչներն այս պահին գտնվում են Ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայրում՝ Սամվել Վարդանյանին տեսակցելու նպատակովՎերահաստատում եմ ՀՀ անկեղծ ցանկությունը՝ զարգացնելու Իսլանդիայի հետ փոխշահավետ համագործակցությունը ՈՒՂԻՂ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչն Ադրբեջանին մեղադրել է «ջուրը պղտորելու» մարտավարություն կիրառելու մեջ Որքան եկամուտ են ունեցել Բայդեն ամուսինները անցած՝ 2023 թվականինԵս հիմա իմ աշխատավայրում եմ․ ՊԱԳ-ի տնօրենը՝ ԱԱԾ-ի խուզարկության մասին ՍԴ դատավորի կենսաթոշակի հաշվարկման նոր կարգ. ԱԺ-ն ընդունել է օրենքի նախագիծը Ամենաշատը կարող եք հաչալ, ձեր ականջները կտեսնեք՝ իշխանություն չեք տեսնի. Ավինյանը ափերից դուրս եկավ Հայաստանի ժողովրդավարությանն անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. պատգամավոր Մասկը մտադիր է գումար գանձել X-ի նոր օգտատերերիցԲերման է ենթարկվել ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը. «Հրապարակ»Իրանի դեմ ցանկացած գործողություն ցավոտ պատասխան կստանա․ Ռաիսի
Ամենադիտված