Արարատ Թումանյանը նշանակվել է Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար
PoliticalՎարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արարատ Թումանյանը նշանակվել է Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Արարատ Թումանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»։