Արմեն Սարգսյանը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն
VideoՀայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախագահը պետական տոնի առթիվ շնորհավորել է դեսպան Ժոնաթան Լաքոթին և ի դեմս նրա՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով հաջողություն ու շարունակական զարգացում:
Զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանն ու դեսպան Լաքոթն անդրադարձել են հայ-ֆրանսիական առանձնահատուկ և ջերմ փոխհարաբերությունների զարգացմանը, փոխգործակցության հեռանկարային ուղղություններին, ինչպես նաև մտքեր փոխանակել հետպատերազմյան իրավիճակի, տարածաշրջանային խնդիրների շուրջ: