Կուբայում հեղափոխական ալիք է մեկնարկում․ մեկ մարդ է զոհվել (լուսանկարներ, տեսանյութ)
ՏեսանյութերԿուբայում զանգվածային խռովությունների արդյունքում՝ մեկ մարդ է մահացել։ Դեպքը գրանցվել է Հավանայում: «Իրավապահ մարմինների աշխատակիցների հետ բախման արդյունքում՝ Կուբայի 36-ամյա քաղաքացի մահացու վնասվածք է ստացել»,- ասված է իրավապահ մարմինների տարածած հայտարարության մեջ: Պարզաբանվում է, որ մահացածը քրեական անցյալ է ունեցել:
Familia Cubana հեռուստաընկերության հաղորդմամբ՝ Կուբայում զանգվածային բողոքի ալիք է բռնկվել ընդդեմ Կոմունիստական կուսակցության: Քաղաքացիները դուրս են եկել փողոց՝ պահանջելով փոխել քաղաքական կուրսը և գործող վարչախմբի հրաժարականը: Պարզաբանվում է, որ Կուբայի քաղաքացիները փողոց են դուրս եկել ոչ միայն մեծ, այլ նաև փոքր քաղաքներում և նույնիսկ գյուղերում: Ցուցարարների ձեռքում կան պաստառներ, որոնց վրա գրված է. «Արշալույսը սկսվում է Կուբայից», «Գիշերը հավերժ չի տևի»: Վերահսկողությունը վերականգնելու և նոր անկարգությունները կանխելու համար իշխանությունները անջատել են օգտատերերից 60% -ի ինտերնետ-կապը: