Պատրիսիոն տեղափոխվել է «Ռոմա»
SportՊորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Ռուի Պատրիսիոն անգլիական «Վուլվերհեմփթոնը» փոխարինեց «Ռոմայով», հայտնում է իտալական ակումբի կայքը: 33-ամյա խաղացողի տրանսֆերը «Ռոմայի» համար արժեցել է 11,5 միլիոն եվրո։ Գումարը կարող է ավելանալ բոնուսների պատճառով: Պատրիսիոն երեք տարվա պայմանագիր է կնքել իտալական ակումբի հետ: Նախորդ մրցաշրջանում Պատրիսիոն 37 հանդիպում է անցկացրել «Վուլվերհեմփթոնի» կազմում և բաց է թողել 51 գնդակ: Պորտուգալիայի ազգային հավաքականի դարպասապահի հաշվին կա 97 հանդիպում: