ԱԱԾ հատուկ ջոկատայինները ներխուժել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ․ բերման են ենթարկել մեկ աշխատակցի (տեսանյութ)
SocietyԱԱԾ հատուկ ջոկատայիններն ու ոստիկանության աշխատակիցներն այսօր՝ հուլիսի 14-ի առավոտյան մտել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ–ի վարչական շենք և բերման են ենթարկել մի քանի աշխատակիցների: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը՝ նշելով, որ հստակ տեղեկություն ունի բերման ենթարկված մեկ աշխատակցի մասին, բայց տեղեկություններ կան, որ ևս երկուսն են բերման ենթարկվել։
«Առավոտյան ժամը 10։30-ի սահմանում ԱԱծ հատուկ ջոկատայինները պատերի ու դարպասների վրայով ներխուժել են կոմբինատի շենք ու սկսել ահաբեկել աշխատակիցներին։ Փակի տակ են պահել Անվտանգության դեպարտամենտի ղեկավար Արամ Գասպարյանին և ևս 2 աշխատակցի։ Աշխատակիցներին քաշքշելով հարցաքննության են տարել, թե ինչն է հիմքը, որ նրանց հարցաքննության են տարել, անհասկանալի է։ Իրավաբանին արգելում են շփվել իր պաշտպանյալների հետ և հասկանալ, թե ինչո՞ւ են նման գործողություններ անում»,- ասել էր նա:
Նա նշեց, որ կոմբինատի տնօրենն այս պահին Երևանում է, կապ է հաստատում խորհրդի մյուս անդամների հետ, որպեսզի հասկանան, թե ինչ քաղաքականություն են իրենք վարելու։