Հիմա Արմեն Սարգսյանը նախկի՞ն է, թե՞ նախկին չէ. Արա Զոհրաբյան
ՀասարակությունԲարձր դատարանը հնարավորություն չտվեց, որ մենք տեղեկանանք, թե որքան էր կազմում հանրային ծառայողների ու զինծառայողների քանակը, և կարո՞ղ էր արդյոք այս ընտրությունների արդյունքների հետ կապ ունենալ։ ՍԴ-ում ասաց «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը։
Վերջինս նկատեց՝ իրենք զրկվել են իրենց վկայակոչած փաստերը նաև այդ եղանակով ապացուցելու հնարավորությունից։
Ինչ վերաբերում է ՀՀ նախագահին վկա կանչելու վերաբերյալ միջնորդությանը, Արա Զոհրաբյանն ասաց. «Մեզ համար հարց է, նախագահ Արմեն Սարգսյանը, ում ընտրել է նախորդ իշխանությունը, հիմա նախկի՞ն է, թե՞ նախկին չէ։ Արդյոք Նիկոլ Փաշինյանը նրա նկատմամբ ունի մի կոմպրոմատ, այնպիսի լծակ, որի միջոցով նա զրկված է ՀՀ նախագահի լիազորություններն իրականացնելու հնարավորությունից և կարևոր իրադարձությունների ժամանակ անգործություն է դրսևորում։ Արդյոք դրանով է պայմանավորված, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է՝ կոնկրետ այս օրը պետք է ընտրություն լինի և վերջ, թե՞ երկուսն էլ ենթարկվում են մեկ ուժի և այսօր գործ ունենք մեր ազգային շահերից չբխող մարդկանց խմբի հետ»,-ասաց Արա Զոհրաբյանը։