Թողարկվել է նոր «Բեթմենի» թրեյլերը (տեսանյութ) Ողբերգական ավտովթար` Կոտայքի մարզում Բռնցքամարտի երիտասարդների ԵԱ. Հայաստանն ապահովել է առաջին մեդալը Կոչ ենք անում գործող իշխանություններին չփորձել վերախմբագրել Տաթև համայնքում տեղի ունեցած ընտրության արդյունքները․ «Շանթ դաշինք» «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածի ներբեռնումների թվով Հայաստանը երրորդ տեղն է զբաղեցրել ԵԽ նախարարների կոմիտեի անդամներին ներկայացվել է պատերազմական հանցանքների ապացույցները. ՄԻՊ Տաթևում վերահաշվարկից հետո ՔՊ-ի քվեների թիվն ավելացել է 9-ով, ինչն արդեն բավարար է մեծամասնություն կազմելու համար Հայկական կողմը կարևորում է ՀՀ-ում ռուսերենի զարգացման հարցը. Վահրամ Դումանյան Արարատում վրաերթի են ենթարկել 40-ամյա հետիոտնի, որը տեղում մահացել է (լուսանկար) Հայրենիք վերադարձած գերիները Շիրակի մարզից են. Նազելի Բաղդասարյան 

Արցախի ԱԺ խմբակցությունները դատապարտել են Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետների այցը Շուշի

Արցախ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել հուլիսի 10-ին Բաքվում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների՝ Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներ այցի կապակցությամբ:  Ներկայացնում ենք Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների հայտարարությունը.

«Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմից հետո միջազգային իրավունքի և, մասնավորապես, միջազգային հումանիտար իրավունքի ոտնահարմամբ շարունակվում են թշնամական գործողությունները հայկական պատմական, մշակութային և հոգևոր արժեքների հանդեպ: Եվ այս ամենը ոչ միայն չի դատապարտվում միջազգային կառույցների և առանձին երկրների կողմից, այլև կատարվում է հակառակը. պաշտոնական Բաքուն ոչ մի ջանք չի խնայում այդ նույն կառույցների ու երկրների ներկայացուցիչներին մասնակից և հանցակից դարձնել իր զավթողական ու հակամարդկային գործողություններին:

Այս խորապատկերի վրա պետք է դիտարկել նաև 2021թ. հուլիսի 10-ին ադրբեջանական իշխանությունների կողմից Բաքվում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների այցի կազմակերպումը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ, այդ թվում՝ բեմականացված նկարահանումները Շուշիում: 

Խստորեն դատապարտում ենք նմանօրինակ գործելաոճը: Դրանով Ադրբեջանը փորձում է Արցախի Հանրապետության նկատմամբ ագրեսիվ զավթողական ծրագրի իրագործման աջակիցների շրջանակ ձևավորել: 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ զավթել է Արցախի Հանրապետության մեծ մասը, այդ թվում նաև հայ ժողովրդի մշակութային և հոգևոր կենտրոն Շուշի քաղաքը:

Միջազգային հանրության կողմից Թուրքիայի նախագահի՝ Շուշի այցելությունը չդատապարտելը Ադրբեջանի իշխանություններին մղեց նոր սադրիչ գործողությունների, որին հետևեց Բաքվում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների այցը Շուշի: Պատմական իրողությունների այսկերպ աղավաղումը և նման մեթոդներով հակամարտության էության խեղաթյուրումը համարում ենք հակամարտության խաղաղ կարգավորման խաթարմանն ուղղված քայլ, որը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները:

Գնահատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների մերժողական կեցվածքն այդ բեմադրության նկատմամբ՝ կոչ ենք անում դատապարտել նմանօրինակ սադրիչ գործողությունները և քայլեր ձեռնարկել Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի և Արցախի բնակչության ազատ ապրելու իրավունքի ամրագրման ուղղությամբ»:

Հայտարարությունը տարածել են Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք», «Միասնական հայրենիք», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները:

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Տակը լիքը կեղտ կա, բայց հլը նայի գլուխը ինչ հպարտ ա պահում...»․ Մկրտիչ Արզումանյանի հումորային լուսանկարը Թողարկվել է նոր «Բեթմենի» թրեյլերը (տեսանյութ) Թուրքերն առևանգել են հղի քրդուհուն ու կտտանքների ենթարկելով` սպանել. 300 առևանգում՝ 2 ամսում Ողբերգական ավտովթար` Կոտայքի մարզումԲռնցքամարտի երիտասարդների ԵԱ. Հայաստանն ապահովել է առաջին մեդալը Կոչ ենք անում գործող իշխանություններին չփորձել վերախմբագրել Տաթև համայնքում տեղի ունեցած ընտրության արդյունքները․ «Շանթ դաշինք» Երևանի ավագանու անդամի իմ պարտականությունները կատարելու հետևանքով իմ նկատմամբ կազմակերպվեց մահափորձ․ Արման Անտոնյան (տեսանյութ)Ձեռնաշարժության կողմնակի ազդեցությունները. արդյո՞ք ինքնաբավարարումը վնասակար է«Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածի ներբեռնումների թվով Հայաստանը երրորդ տեղն է զբաղեցրել Հայիթիում առևանգված միսիոներների համար 17 մլն դոլար փրկագին են պահանջվել․ WSJԵԽ նախարարների կոմիտեի անդամներին ներկայացվել է պատերազմական հանցանքների ապացույցները. ՄԻՊ «Շնորհակալ լինենք Տիրոջը»․ Գոհար Գասպարյանը տոնում է 36-ամյակը Տաթևում վերահաշվարկից հետո ՔՊ-ի քվեների թիվն ավելացել է 9-ով, ինչն արդեն բավարար է մեծամասնություն կազմելու համար Հայաստանն առանց Արցախի վերածվել է տարածաշրջանային ավտոկայանի. Էդգար ԷլբակյանՀայկական կողմը կարևորում է ՀՀ-ում ռուսերենի զարգացման հարցը. Վահրամ Դումանյան Արարատում վրաերթի են ենթարկել 40-ամյա հետիոտնի, որը տեղում մահացել է (լուսանկար)Հայրենիք վերադարձած գերիները Շիրակի մարզից են. Նազելի Բաղդասարյան Մենք ականատես ենք դառնում տարածաշրջանից թշնամիների ակնհայտ նահանջի. Իրանի ԻՀՊԿ գեներալԵրևանի Շերամի փողոցում վրաերթի են ենթարկել 11-ամյա երեխայի Ի՞նչ «դաս» է քաղել ՔՊ-ական պատգամավորը Սերժ Սարգսյանից և Առաքել ՄովսիսյանիցԶամբիայում մայր փիղը սատկացրել է իր ձագի վրա հարձակված կոկորդիլոսին (տեսանյութ)Իսրայելը մտադիր է մոտ 1,5 մլրդ դոլար հատկացնել իր ԶՈւ-ին` հակաիրանական ծրագրի համարՓաշինյանը 2018-ի ամռանը մերժել է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Վանո Սիրադեղյանին Հայաստան վերադարձնելու առաջարկը.168.am Ինչո՞ւ է Երևանի քաղաքապետարանն արժանացել «Ժանգոտ կողպեք» մրցանակին․ պարզաբանում Ախպերս տուն եկավ․ գերությունից քիչ առաջ վերադարձած Մելս Ամբարդարյանի եղբայրը լուսանկար է հրապարակել Ավարտվել են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» լսումները. Ադրբեջանն ապացույցներ չի ներկայացրել (տեսանյութ) Անջելինա Ջոլին իր նիհարությամբ անհանգստացրել է երկրպագուներին (լուսանկարներ)Վնասել են Մալիշկայում տեղադրված արագաչափ սարքըԱՄՆ Սենատի Հատկացումների հանձնաժողովն առաջարկում է 2 մլն դոլարի օգնություն Արցախին Առանցքային հանձնաժողովն՝ ընդդիմության և ՔՊ ամբիցիաների բավարարման թատերաբեմՏղես անհետ կորած ա, մի տարի ա, խաբում են անընդհատ, արդեն հունից դուրս ենք գալիս. ծնող Հայաստանում ՌԴ դեսպանը դիմավորել է հայ գերիներին վերադարձնող ինքնաթիռը (լուսանկարներ) Հեռուստաաշտարակի մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել Ինչպես հայ գերիները վերադարձան Հայաստան (տեսանյութ) Պաշտպանության նախարարը նպատակահարմար չի համարում իմ այցն առաջնագիծ. պատգամավոր Արշակ Կարապետյանը թիկնազորի համար թանկարժեք մեքենա է գնել. 168.am Լույս աշխարհ է եկել Լիլիթ Հովհաննիսյանի որդին (լուսանկար)Հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանում. Sputnik Արմենիա ԱԺ արտահերթ ընտրություններում «Պատիվ ունեմ» դաշինքի աջակցին մեղադրանք է առաջադրվել Ինչպես է «բախտը ժպտում» ունեզրկման սպառնալիքի առջև կանգնած նախկին բարձրաստիճան պաշտոնյաներինՄանվել Գրիգորյանի որդու ֆեյսբուքյան գրառմամբ Փաշինյանին «ծան վիրավորանք» չի հասցվել. քրեական գործի հարուցումը մերժվել է. «Փաստինֆո» «Մենք հավատարիմ ենք ժողովրդավարական բարեփոխումների քաղաքական ուղեգծին». Փաշինյանն ընդունել է ԵԽ պատվիրակությանը Նորքի բարձունքները կրակի մեջ են, հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ. հրդեհը մոտենում է տներին (տեսանյութ) Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները Թուրքիան տեղ չունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում. Ժիրինովսկու կոշտ պատասխանը` Էրդողանին«Եթե վախերը հաղթում են կարոտներին, ուրեմն սեր չի». Նազենի Հովհաննիսյան Բաքվից ռազմագերիների նոր խումբ է վերադառնում Երևան Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել ՀՀ–ում Նորվեգիայի նորանշանակ դեսպանը Անցկացվել է ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության, անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի առցանց նիստ ՆԱՏՕ-ն պետք Է առաջին քայլն անի Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու համար. Լավրով
Ամենադիտված