Երևի կմնանք մինչև լուսաբաց ու էստեղից կշարժվենք Ոսկեպար․ ակցիայի մասնակիցներ Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն Ազիզյան «Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ (տեսանյութ) Տպավորություն է, որ ազգային դիմագիծն արմատապես փոխելուն ուղղված գործընթաց է մեկնարկել․ Արման Մելիքյան Չորս գյուղ իրական Հայաստանից դարձավ պատմական Հայաստան․ պատմաբան Ինչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ) 

«Դիմելու ենք կտրուկ քայլերի». դերասաններն ահազանգում են իրենց խնդրի մասին և չեն պատրաստվում պարզապես լռել

Հուլիսի 3-ին ԿԳՄՍ նախարարությունը որոշում է կայացրել Երաժշտական կամերային թատրոնը միացնել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին: Նախարարությունից հայտնում են, որ այդ որոշման պատճառը Կամերայինի դերասաններին ավելի մեծ հարթակ տրամադրելն է:

Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Կամերային թատորանի նախկին և ներկա դերասանների հետ՝ հասկանալու նրանց տեսակետը երկու թատրոնների միացման վերաբերյալ։ 

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանն ասաց, որ շատ բացասական է վերաբերվում այդ որոշմանը, քանի որ այդ թատրոնները շատ են տարբերվում իրարից. «Բացասական եմ վերաբերվում, քանի որ շատ լավ թատրոն է, ափսոս է՝ փակվի: Կամերայինը և Հակոբ Պարոնյանի անվան թատրոնը տարբեր օրգանիզմներ են, դրանք տարբեր ձևով են աշխատում, կարծում եմ՝ այդ երկուսի միաձուլումից կարող է մեկը տուժել: Դա նույնն է, ոնց որ ասեմ՝ մեր ընտանիքը միացնենք մի ուրիշ լավ ընտանիքի, հավես կապրենք էլի, բայց դրանք շատ տարբեր ընտանիքներ են»,- ընդգծեց Լուիզա Ներսիսյանը:

Կամերային թատրոնի դերասանուհի Լաուրա Բաբայանն էլ այն կարծիքին է, որ սխալ է դերասաններին այլ կառույց տանելը, քանի որ թատրոնը երկար տարիների ընթացքում հավաքել է հավատարիմ հանդիսատեսի մեծ բանակ, դերասանները սովորել են այդ թատրոնին, նրանցից յուրաքանչյուրն իր ներդրումն ունի թատրոնի կայացման գործում. «Մեզ ասում են՝ ձեզ լավ պայմաններ ենք տրամադրելու, այսպես ենք անում, որ ձեզ լավ լինի, կոպիտ ասած, այդ հեքիաթները մեզ մի՛ պատմեք: Եթե մեզ լավ պայմաններ են ցանկանում տրամադրել, ապա թող այստեղ տրամադրեն, մենք էլ էլ ավելի լավ ներկայացումներ բերմադրենք»,- նշեց դերասանուհին:

Նա անիրական է համարում 60 հոգուց ավելի մարդկանց տեղափոխումն այլ թատրոն, այն դեպքում, երբ, ինչպես Լաուրան է նշում, շատ դերասանների աշխատանք ունենալ-չունենալը դրվում է մեծ հարցականի տակ. «Հնարավոր է, որ մեր ներկայացումները չհամապատասխանեն իրենց նորմաներին, կամ ընդհարումներ լինեն։ Մենք ունենք մեր խաղացանկը ու այդքան էլ սիրուն չի լինի գնանք, ասենք՝ մենք մեր խաղացանկով եկել ենք բեմադրություն անելու: Մեր անձնակազմը պառակտելը շատ սխալ է»,- ասաց նա:

Դերասանուհի Անի Լուպեն էլ, որը 6 տարի շարունակ խաղացել է Կամերային թատրոնում, ընդգծեց, որ դրանց միացումը անիմաստ է. «Դեմ եմ թատրոնների միացմանը, չէի ցանկանա՝ նման բան լիներ, քանի որ դրանք տարբեր թատրոններ են: Կամերային թատրոնը ունի իր ուրույն տեղն ու տեսակը, այն միացնել Հակոբ Պարոնյանի թատրոնին` սխալ է և անիմաստ: Ամեն թատրոն ունի իր ոճը, ափսոս է, որ դրանք խառնեն իրար. ես կողմ եմ՝ Կամերայինը որևէ այլ թատրոնի չմիանա»,-նշեց դերասանուհին:

Թատրոնի  մեկ այլ դերասանուհի էլ անդրադարձավ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի ասածին, այն է՝ թե քանի որ Կամերային թատրոնը երաժշտական է, ապա ինչու չմիանա Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնին։ Դերասանուհուն վրդովեցրել է այն հանգամանքը, որ այդ հայտարարությունը անելուց առաջ նախարարի տեղակալն  իրենց ներկայացումներին երբեք ներկա չի եղել․ «Ես այս 6 տարվա ընթացքում 1 անգամ չեմ տեսել, որ նախարարի տեղակալը գա թատրոն՝ ներկայացում դիտելու։ Եթե ինքը գոնե մեկ անգամ գար  ներկայացումը դիտեր, ապա չէր ասի, որ Կամերիայինը երաժշտական թատրոն է»,- ասաց Լաուրա Թորոսյանը՝ նշելով, որ իրենք երաժշտական թատրոն են եղել 6-7 տարի առաջ, և քանի որ այլևս այդ ուղղվածությամբ ներկայացումներով հանդես չեն գալիս, շատ անգամներ են դիմել նախարարություն՝ թատրոնի անունը փոխելու, սակայն նրանց մերժել են։

Լաուրան ևս չի պատկերացնում իրենց աշխատանքը Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում․ «Երկու թատրոնների գոյությունը մեկ շենքում, պարզապես, անհամատեղելի է։ Պետության գերխնդիրը այստեղ թատրոնի լուծարումն է։ Իրականում մի քանի տարի առաջ մեզ խոսակցություններ են հասել այն մասին, որ թատրոնները ուզում են փակել, ուղղակի որպես թույլ օղակ, սկսեցին հենց մեզանից։ Իրենք ուզում են թատրոնը փակել և դա անում են Պարոնյանի ձեռքով»,- ասաց նա։

Դերասանուհին ընդգծեց, որ եթե Կամերային թատրոնը միանա Պարոնյանին, ապա իրենց մեծ թիմից միայն 5 հոգու կընդունեն աշխատանքի, այն էլ՝ զուտ մասսայական տեսարաններն ապահովելու։

Լաուրան հայտնեց, որ մի քանի նամակներ են գրել պատկան մարմիններին, և եթե դրանց պատասխանները նրանց չգոհացնեն պատրաստ են կտրուկ քայլերի դիմել․ «Եթե տեսնենք, որ մեր այս խնդրին, ոչ մի արձագանք չկա, կդիմենք կտրուկ քայլերի։ Մեր թիմով մենք պատարստ ենք մինչև վերջ գնալու»,- եզրափակեց դերասանուհին։

Զվարթ Պետրոսյան

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երևի կմնանք մինչև լուսաբաց ու էստեղից կշարժվենք Ոսկեպար․ ակցիայի մասնակիցներԻնչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներինԵրկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն Ազիզյան «Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ)Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ (տեսանյութ) Տպավորություն է, որ ազգային դիմագիծն արմատապես փոխելուն ուղղված գործընթաց է մեկնարկել․ Արման ՄելիքյանՉորս գյուղ իրական Հայաստանից դարձավ պատմական Հայաստան․ պատմաբանԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ)Կա՞ն մարդիկ, ովքեր ցանկանում են ապրել այնպիսի Հայաստանում, որտեղ չեն ընդունում պատմական Հայաստանը․ ԽոջաբաղյանՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել․ Ոսկան Սարգսյան Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները պահանջում են հանդիպում Տավուշի մարզպետի հետԷդգար Ղազարյանը և Արթուր Խաչիկյանը հավաք են հրավիրումԱրցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից «Հարգարժան հազարապետ՝ այն է վարչապետ Նիկոլ»․ Զառ դպրոցի հրավերը` Փաշինյանին (տեսանյութ)Բաղանիսցիները բողոքի ակցիա են իրականացնում․ փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Լյուբով Ուսպենսկայան դիմել է բժիշկներին սրտի հետ կապված խնդիրների պատճառովՕտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացինԲաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնումԺողովուրդը երբեք ոտքի չի կանգնի, եթե չլինի առաջնորդություն․ Դավիթ Անանյան (տեսանյութ)Տիգրան Ավինյանի «ռեյդը» երևանցիների դեմԺամանակին 800 հեկտարի համար վայնասուն բարձրացնողները Տավուշի չորս գյուղերը թղթի վրա հանձնում են թշնամուն․ Թագուհի ՄելքոնյանՀայաստանում ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ». Ավետ ԱդոնցՓաշինյանը ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանըՄահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Կլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է»«Առաջընթացն էական է, քանի որ ունի ամուր լեգիտիմ հիմքեր»․ Արսեն ԹորոսյանԲոլթոն-Փաշինյան-Մուր ծրագիրն՝ ընդդեմ ԻրանիԱվետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․»Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ Պարոնայք սպանե՛ր, եթե մտածում եք, որ սրանով Հայաստանը պաշտպանում եք, հանցակից եք դառնում․ Վարուժան Գեղամյան (տեսանյութ)Կառավարությունը, փաստորեն, ավելի է շրջապատում մեր գյուղերն ադրբեջանական զորքով․ ԹաթոյանՎահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց ՌԴ-ն՝ ՀՀ անվտանգության միակ գարանտ. Արևմուտքի հեղինակավոր պարբերականների «անկեղծացումը»Իրանի դեսպանն անդրադարձել է Ադրբեջանում իսրայելական բազաների առկայության մասին տեղեկությանը (տեսանյութ)Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՌուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը․ ապրիլի սկզբից արգելվել է հորս հետ ցանկացած շփումԱՄՆ–ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմՀՀ քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ, Հայաստանի և ՌԴ–ի հարաբերություններում կան որոշ խնդիրներ․ Միրզոյան Բայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումիցՀայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (տեսանյութ) Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցելՄիրզոյանը ողջունել է G7-ի արտգործնախարարների հայտարարությունները Հարավային Կովկասի վերաբերյալ Վանաձորում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դինԵրբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան ՔոչարյանՀՀ–ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշենի գոյությունըԱրգելվել է ռուսական ընկերության որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան «Երկար սպասված պատմական իրադարձություն»․ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածելԱրդարադատության միջազգային դատարանում ավարտվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները
Ամենադիտված