Միգուցե պարեկների՝ խաչմերուկ կարգավորելու հմտությունները բարձր չեն, բայց հանցավորության դեմ պայքարում անկոտրուն են. Դանիել Իոաննիսյան
ԲլոգոսֆերաԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հիշու՞մ եք, որ պարեկները էքտրեմալ ավտովարման ու բերման ենթարկելու տակտիկական կուրսեր են անցել (ի տարբերություն ՃՈ-ի ծառայողների):
Այս գիշեր պարեկները հայտնաբերել են կողոպուտի համար հետախուզվող մեկին, ով մեքենայով փորձում էր փախնել: Հետապնդել են, մեքենային հարվածելով կանգնեցրել են ու առանց ավելորդ ուժի չեզոքացրել-բերման ենթարկել:
Հանցագործի մտքով էլ երևի չէր անցնում, որ գիշերը երևանցիներիս անվտանգությունը այդքան ոստիկան է հսկում:
Հ.Գ. Միգուցե պարեկների՝ խաչմերուկ կարգավորելու հմտությունները բարձր չեն, բայց հանցավորության դեմ պայքարում անկոտրուն են»: