«Իմ քայլի» պատգամավորներն առաջարկում են պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերը 50.000 դրամից դարձնել 250.000 դրամ
ՔաղաքականԱզգային ժողովը հուլիսի 15-ի արտահերթ նիստում կքննարկի «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերը յուրաքանչյուր պատգամավորի համար սահմանված ամսական 50.000 դրամից դարձնել 250.000 դրամ։ Նախագծի հեղինակներն են «Իմ քայլի» պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանն ու Նիկոլայ Բաղդասարյանը:
Նշենք, որ ՀՀ ազգային ժողովը կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 15-ին կգումարի արտահերթ նիստ:
Օրակարգում է 4 օրենսդրական նախաձեռնություն: Պատգամավորները կքննարկեն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը և Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» (վարկ թիվ 3449-ARM) վարկային համաձայնագրի փոփոխությունը վավերացնելու մասին նախագիծը: