Պատերազմից 9 ամիս անց հայտնաբերվել է կապիտան Արթուր Աղասյանի աճյունը
ОбществоԱրցախյան երկրորդ պատերազմից 9 ամիս անց հայտնաբերվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, կապիտան Արթուր Գրիգորիի Աղասյանի աճյունը:
Արթուրի մասունքներն այսօր Մատաղիսում ճանաչել է նրա զինվորը՝ հրամանատարի խաչի, անվանական սվին դանակի և հեռախոսի շնորհիվ։
Արթուրի հարազատ եղբայրը՝ 19-ամյա Արսենը, հողին է հանձնվել մարտի 31-ին, Արցախի Մարտունու գերեզմանատանը։
Նշենք, որ Արթուրը մասնակցել էր նաև 2016 թվականի ապրիլյան պատերազմին: