Բարձրացվելու է միայն որակավորումը վերահաստատած ուսուցիչ-դատիարակների աշխատավարձը. Նիկոլ Փաշինյան
Տեսանյութեր«2022թ.-ի սեպտեմբերի 1-ից հնարավորություն ենք ստեղծում, որ դաստիարակ-ուսուցիչների աշխատավարձերի որոշակի բարձրացում տեղի ունենա»։ Այս մասին ասյօր՝ հուլիս 15-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Աշխատավարձի բարձրացումը տեղի է ունենալու ատեստավորումից հետո։ Այսինքն բարձրացնելու ենք միայն այն դաստիարակ-ուսուցիչների աշխատանքը, որոնք անցած կլինեն ատեստավորում։ Եթե ավել ֆինանսական միջոց ենք ծախսում, այդտեղ որակի բաղադրիչը պետք է առկա լինի։ Միայն որակավորումը հաստատած ուսուցիչ-դաստիարակների աշխատավարձերը կարող են բարձրացվել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատարը հավելեց, որ կրթական համակարգում պարտադիր պետք է իրականացնեն աշխատավարձերի բարձրացման քաղաքականություն, բայց այդ քաղաքականությունը չի կարող տեղի ունենալ առանց որակավորման բարձրացման և հաստատման։
«Սա ռազմավարական հարց է, և մենք պետք է համոզված լինենք, որ մեր երեխաների հետ աշխատող մարդիկ ունեն պատշաճ որակավորում և տիրապետում են պետության կողմից ընդունված չափորոշիչներին, դրանց իրականացման հմտություններն ունեն, որից հետո պետք է նրանց վարձատրության չափերը մեծացնենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։