Մինչ օրս վերադարձրել ենք 104 ռազմագերի, շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ. Փաշինյան
ОбществоՏարածաշրջանային կայունության եւ փոխվստահության հաստատմանը խոչընդոտող կարեւոր գործոն է այն փաստը, որ ի հեճուկս իր ստանձնած պարտավորությունների՝ Ադրբեջանը մինչեւ օրս չի վերադարձրել բոլոր հայ ռազմագերիներին: Այդ մասին կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Ամեն դեպքում՝ միջազգային մեր գործընկերների հետ համագործակցությամբ մինչեւ օրս մենք կարողացել ենք վերադարձնել 104 ռազմագերի: Մենք շարունակելու ենք աշխատել մեր ռազմագերիների վերադարձի ուղղությամբ, Ղարաբաղի հարցի համապարփակ կարգավորումը, սահմանների սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքները, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը եղել են կան եւ լինելու են մեր առաջնահերթությունների շարքում»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը: