Պատգամավորներն ամսական 50 000-ի փոխարեն կծախսեն 250 000․ 1-ին ընթերցմամբ նախագիծն ընդունվեց
ПолитическиеԱԺ-ն այսօրվա արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Նշենք, որ նախագծով առաջարկվում է պատգամավորական ծախսերի համար հատկացվող ամսական գումարը` 50 հազար դրամից դարձնելով 250 հազար դրամ: Նախագիծը ընդունվեց 74 կողմ ձայներով:
Նախագծի հեղինակներն են իմքայլական պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանը և Նիկոլ Բաղդասարյանը:
Խորհրդարանական ներկայիս ընդդիմությունը՝ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն չեն մասնակցել քննարկումներին։