Մեքսիկայում փլուզված դպրոցի տնօրենին դատապարտել են 208 տարվա ազատազրկման
Աշխարհ2017 թվականի երկրաշարժի ժամանակ փլուզված Մեքսիկայի մայրաքաղաքի՝ Մեխիկոյի Էնրիկե Ռեբսամենի անվան դպրոցի տնօրենը դատապարտվել է 208 տարվա ազատազրկման՝ 26 մարդու ակամա սպանության համար, հայտնում է Tengrinews.kz-ը: Բացի ազատազրկումից՝ դատապարտյալը անուղղակիորեն տուժածներից յուրաքանչյուրին պետք է վճարի 377,5 հազար պեսո (18,9 հազար դոլար)՝ որպես նյութական վնասի հատուցում: Ըստ դատախազության, Խուան Մարիո Վելարդե Գամեսը, իր եզրակացությամբ, երաշխավորել է երկրաշարժից տուժած Մեխիկոյի դպրոցի կառուցվածքային անվտանգությունը՝ առանց անհրաժեշտ սթրես-թեստերի անցկացման և վարչական ու շինարարական իրավախախտումների վրա ուշադրություն դարձնելու: 2017 թվականի սեպտեմբերի 19-ին երկրաշարժի ժամանակ շենքի փլուզման արդյունքում՝ զոհվել է 19 երեխա և 7 մեծահասակ: