«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել. ԱԳՆ խոսնակ Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար Կրկին մութ ամպեր առողջապահության նախարարության շուրջ Հանրային հեռուստաընկերությունը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել` հակադարձելու Եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքներին Անչափահաս աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդկանց հայտնաբերել են Զերծ մնացեք սեռական բռնության ենթարկված անձին, առավել ևս՝ երեխային վերաբերող տվյալներ հրապարակելուց. Աբրահամյան ՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասին Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու 

Կառավարությունը երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքներին շոշափելի աջակցություն է ցուցաբերելու

Հասարակություն

Կառավարությունը սահմանեց Նախադպրոցական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը, այդ թվում՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նշեց, որ այսօր խիստ տարբեր են համայնքային նախադպրոցական հաստատություններում երեխաների կրթական ծրագրերի իրականացման պայմանները, նաեւ կադրերի վարձատրությունը:

«Նախադպրոցական հաստատությունների ֆինանսավորման համար մի դեպքում ելակետային է համարվում երեխաների միջին խաճախումների թիվը, մի դեպքում պլանային թիվը: Արդյունքում ֆինանսական հատկացումների զգալի տարբերություններ են ստեղծվում»,- ասաց նա:

Հաստատությունների անձնակազմի վարձատրությունների չափը միևնույն ստաժի և կրթական ցենզի առկայության պայմաններում շատ տարբեր են: Ըստ Դումանյանի, ներկայացվող ֆինանսավորման կարգը նպատակ ունի կարգավորել դաշտը՝ առաջարկելով ֆինանսավորման միասնական մեթոդաբանություն:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումը ենթադրում է պետական բյուջեի ծախսային մասի ավելացում՝ նախագծով առաջարկվում է կիրառել հետևյալ ժամանակացույցը.

հաստատությանը պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումն իրականացնել հետևյալ խմբերի սաների համար.

2022 թվականի սեպտեմբերի 1-ից՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար,

2023 թվականի սեպտեմբերի 1-ից՝ ընտանեկան նպաստ ստացող համակարգում հաշվառված ընտանիքների երեխաները,

2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ երեք և ավելի երեխա ունեցող ծնողի (ծնողների) երեխաների համար,

2025 թվականի սեպտեմբերի 1-ից՝ զինծառայող ծնողի (ծնողների) երեխաների համար։

«Պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումը կազմում է շուրջ 425 հազար դրամ տարեկան կտրվածքով: Ենթադրվում է, որ պետական բյուջեի ծախսային մասը կավելանա»,- ընդգծեց Դումանյանը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց. «Փաստորեն, 2022-ի սեպտեմբերի 1-ին հնարավորություն ենք ստեղծում, որպեսզի դաստիարակ ուսուցիչների աշխատավարձի որոշակի բարձրացում տեղի ունենա որոշակի հատվածներում: Ես առաջարկում եմ՝ պայմանավորվենք, որ աշխատավարձի բարձրացումը տեղի է ունենալու ատեստավորումից հետո: Այսինքն՝ մենք բարձրացնելու ենք միայն այն ուսուցիչ-դաստիարակների աշխատավարձը, որոնք անցած կլինեն ատեստավորում»:

Նա նաեւ հավելեց, որ 3-րդ եւ ամեն հաջորդ երեխայի համար սահմանում ենք նպաստ, որն անվանում ենք տուրք այդ ընտանիքին: «Մենք բավականին շոշափելի աջակցություն ենք ցուցաբերելու 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին:

Մենք պետք է պայմանավորվենք, որ կրթական համակարգում պարտադիր պետք է իրականացնենք աշխատավարձերի բարձրացման քաղաքականություն, բայց այդ քաղաքականությունը չի կարող տեղի ունենալ առանց որակավորման բարձրացման»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքըԲրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել. ԱԳՆ խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը Կներդրվի գազավորված և չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրաՉենք հասցնում ոստիկանության բռնություններին անդրադառնալ, բայց Սամվելի դեպքն աննախադեպ է Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համարPorsche-ն ներկայացրել է ավելի քան 15 000 դոլար արժողությամբ էլեկտրական հեծանիվ (լուսանկարներ)Կրկին մութ ամպեր առողջապահության նախարարության շուրջՎայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը կողաշրջվել էԽոշտանգման ժամանակ Սամվել Վարդանյանը ձեռնաշղթայված է եղել, ոստիկաններից մեկն էլ բերանն ա պահելՍալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպքՍամվելի դեպքը այլանդակության գագաթնակետն է, աղմուկը շատ էր, դրա համար կալանք չկիրառվեցՀորեղբորս մարմինը այդպես էլ չգտնվեց՝ Նոր Գվինեայի մարդակերների պատճառով. ԲայդենՀանրային հեռուստաընկերությունը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել` հակադարձելու Եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքներինԱբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց (տեսանյութ)Կփոխհատուցվեն 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած զինհաշմանդամի՝ Հունաստանում բուժման և կեցության ծախսերըԿստեղծվի ավելի քան 800 նոր աշխատատեղԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների համար նախատեսված հատկացումները կբաշխվեն ըստ մարզերիԱլիևը ասել է՝ կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհ դեպի անկլավներԱնչափահաս աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդկանց հայտնաբերել են Գերմանացի` 2018 թվականին մահացած ճանաչված միլիարդատիրոջը հայտնաբերել են Մոսկվայում՝ սիրուհու տանը (լուսանկարներ)ՔՊ-ական Նարեկ Մանուկյանի ամսական աշխատավարձը 2մլն դրամով գերաազանցում է Փաշինյանի ամսական աշխատավարձին Այսօրվանից մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունըՁյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկով Զերծ մնացեք սեռական բռնության ենթարկված անձին, առավել ևս՝ երեխային վերաբերող տվյալներ հրապարակելուց. ԱբրահամյանՆոր նշանակումներ Մայր Աթոռում Ռաֆա՞հ, թե՞ Հայֆայ. Բայդենի հերթական «լեզվի սայթաքումը»Արթուր Վանեցյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համարՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասինՄենք զգուշացրել ենք հարևան երկրներին Իսրայելի դեմ գործողությունների մասին. ԱբդոլլահիանՎարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարելՆիկոլը վախենում է ու ճիշտ է անում, պատմությունը չի ներում դավաճաններին. Վազգեն ՍաղաթելյանԼՂ-ի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան՝ իրավունքների և անվտանգության ապահովմամբ. ԶախարովաՄոսկվայում ադրբեջանցին, իրեն նկատողություն անելու համար, սպանել է տղամարդուն Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարովԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ԵՄ դիտորդները ՀՀ-ում հետախուզությամբ են զբաղված, ինչով էլ առաջացնում են մյուս երկրների դժգոհությունըՀարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային Հարություն Միքայելյանը` ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետՕդի ջերմաստիճանը կբարձրանաԱրևմուտքը ոչնչացնում է ՀՀ-ում ազգային ամեն ինչ, հետո, խաղից կշտանալով, թողնելու է միայնակ. Զախարովա Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնի գործունեությունը կդադարեցվիՓաշինյանը սխալվում է․ հայերը չեն ուրանա ու չեն ների․ Արմեն ԱյվազյանԿոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Հլը թև-թև մտեք, հետևս էլ կանգնեք, տեսնեմ՝ ով ա գալու հետս մինչև վերջ, մինչև հաղթանակ. ՉախալյանՊետք է Նիկոլի հարցը լուծենք, որ պարզ էրեսով կարողանանք գնալ «Եռաբլուր»՝ մեր տղերքի մոտ. ՉախալյանԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ Դա դեռ հարց ա՝ էդպես ա եղել, թե չէ. Երևանի ոստիկանապետը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին
Ամենադիտված