Ինչ վիճակում են Սիրբիրյան խոցով վարակվածները․ 10-ից 7-ը դուրս են գրվել հիվանդանոցից
SocietyՍիրբիրյան խոցով վարակված 10-ը քաղաքացիներից 7-ը դուրս են գրվել Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցից։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հայտնեց Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանը։
Ինչ վերաբերում է մյուս 3 վարակվածներին, ապա հիվանդանոցի տնօրենն ասաց՝ նրանց վիճակը բավարար է․ «Մյուսները շուտով նույնպես դուրս կգրվեն»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ Սիբիրյան խոցի ախտանշաններով նոր հիվանդներ ինֆեկցիոն հիվանդանոց չեն ընդունվել։
Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Իսահակյան գյուղում Սիբիրյան խոցի դեպքեր են գրանցվել։ Բժշկական հաստատություն է դիմել 10 քաղաքացի՝ 6 կին, 4 տղամարդ։ Հիվանդության տարածման պատճառը հիվանդ կենդանու միսն է․ տղամարդիկ վարակվել են անասուններին մորթելու արդյունքում, իսկ կանայք՝ մսի մշակման։ Վարակը փոխանցվում է վարակված մսի հետ անմիջական շփման արդյունքում։ Մարդուց մարդ անցումն էլ հնարավոր է, եթե կա մաշկի ամբողջականության խախտում՝ վերքեր, վնասվածքներ և այլն։
Նշենք, որ հիվանդության պատճառով տասնյակից ավելի խոշոր և մանր եղջերավորների անկումներ են արձանագրվել։