Մոսկվայում ահաբեկչություն են կանխել (տեսանյութ)
МирՌուսաստանում անվտանգության ուժերը կանխել են Մոսկվայում նախապատրաստվող ահաբեկչությունը, այս մասին ասված է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության մեջ:
«Մոսկվայում ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի», - ասել են գերատեսչությունից:
Նշվում է, որ տղամարդը ծրագրում էր հուլիսին ինքնաշեն պայթուցիկ սարք պայթեցնել բազմամարդ վայրում:
Նրա ստեղծած գաղտնարանում ինքնաշեն պայթուցիկ սարքի բաղադրիչներ են հայտնաբերվել, իսկ կապի միջոցներում՝ սարքը պատրաստելու ցուցումներ, ինչպես նաև նամակագրություն Սիրիայում գտնվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անդամների հետ:
Հարուցվել է քրեական գործ, շարունակվում են օպերատիվ հետախուզական միջոցառումները և քննչական գործողությունները: Ահաբեկչի ինքնությունը չի հրապարակվել: