Azerbaijan destroys Pantheon of heroes in Stepanakert We have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with Michel I reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: Michel Colombia breaks diplomatic relations with Israel Trump develops plan on peaceful resolution in Ukraine: Telegraph I expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: Kobakhidze Armed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in Turkey Armenia is leader in region in press freedom index Human Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom Day Russian forces are operating at same base as US troops in Niger - CNN 

Կասկած չկա, որ յուրաքանչյուրն առավելագույնը կանի՝ Հայաստանի դրոշը Օլիմպիական հարթակից ներկայացնելու համար. Փաշինյանը` Օլիմպիական խաղերի մասնակիցներին

Sport

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ամառային Օլիմպիական խաղերի մասնակցող Հայաստանի հավաքականի մարզիկներին և մարզիչներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է մարզիկներին և նշել, որ հայ ժողովուրդը ամբողջ հոգով և ամբողջ մտքով լինելու է նրանց հետ և սպասելու նրանց մրցելույթներին: «Ընդհանրապես, կարծում եմ, որ սպորտի և հատկապես օլիմպիական շարժման դերը չպետք է թերագնահատել, որովհետև օլիմպիականները, մարզիկները մեր երկրի դեսպաններն են, ովքեր ներկայացնում են մեր ժողովուրդը, մեր երկիրը:

Եվ երկրի իմիջը նաև մեծապես պայմանավորվում է տարբեր հարթակներում մեր մարզիկների ունեցած մրցելույթներով: Հույս ունեմ, որ այս Օլիմպիական խաղերում կունենանք կոնկրետ արդյունքներ: 8 մրցաձևերից 17 մարզիկ մեկնում է Օլիմպիական խաղերի: Իհարկե, այստեղ կա շատ նուրբ եզր. կարևոր է, որ օլիմպիականներին ոգևորենք, քաջալերենք հաղթանակների, մյուս կողմից՝ նրանց ուսերին չդնենք այնպիսի լրացուցիչ պատասխանատվություն և պարտավորություն, որ մրցահարթակում նրանց կաշկանդի: Սա թերևս ամենադժվար գործն է մեր բոլորի՝ և՛ Ազգային օլիմպիական կոմիտեի, և՛ կառավարության, և՛ նախարարության, և՛ մարզչական անձնակազմի համար. ինչպես անել, որ բավարար չափով քաջալերենք մեր մարզիկներին, մյուս կողմից՝ այդ հաղթանակի սպասումով իրենց չկաշկանդենք, որպեսզի նրանք իրենց ամբողջ պոտենցիալը կարողանան բացահայտել»:

Վարչապետի պաշտոնակատարը հավելել է, որ մարզիկների խնդիրների լուծման հարցերով կառավարությունը հետևողական զբաղվել է: «Համոզված եմ, որ բազմաթիվ հարցեր չեն հասել ինձ, և նախարարությունը, Օլիմպիական կոմիտեն ու ֆեդերացիաները լուծել են դրանք: Շատ կցանկանայի, որ այս Օլիմպիադայից առաջ կարողանայինք մեր օլիմպիական հավաքականին տոգորել իսկապես թիմային տրամաբանությամբ և լիցքերով։

Իհարկե, հաղթանակները մեզ շատ անհրաժեշտ են, սովորականից ավելի շատ, որպեսզի մեր երկիրն այս ծանր փորձությունների միջով անցնելուց հետո ինքնավստահությունը, ապագայի նկատմամբ հավատը, վստահությունը սեփական ուժերի նկատմամբ վերականգնի։ Կարծում եմ՝ սա ասելու կարիք չկա: Համոզված եմ, որ մեր մարզիկները, օլիմպիականներն այս ամենը շատ լավ գիտեն, մեզնից ավելի լավ գիտեն։ Վստահ եմ, որ նույնիսկ այս ամենն ասելու կարիք չկա նրանց քաջալերելու իմաստով, որովհետև որևէ կասկած չկա, որ յուրաքանչյուրն առավելագույնը կանի՝ Հայաստանի Հանրապետության դրոշը, օրհներգը Օլիմպիական հարթակից ներկայացնելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցել են Օլիմպիական խաղերին մեր հավաքականը հնարավորինս պատշաճ մակարդակով պատրաստելու համար։ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև մեր մարզիկներին, մարզիչներին, ովքեր իրենց նվիրվածությամբ նորանոր լիցքեր են հաղորդել։ Կարծում եմ՝ մեր Օլիմպիական հավաքականը պետք է առանձնահատուկ սիրով և գորովանքով վերաբերվի իր առաքելությանը, բայց, կրկին եմ ասում, հույս ունեմ, որ այս առանձնահատուկ շրջանը, առանձնահատուկ պատասխանատվությունը պետք է նաև ձեզ չկաշկանդի, որովհետև կաշկանդվածությունը միշտ կարող է բերել որոշակի խնդիրների։ Այնպես որ բոլորիս հաջողություն եմ մաղթում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը տեղեկացրել է, որ նախարարությունն ամեն ինչ արել է և կշարունակի անել՝ մարզիկների պատրաստվածությունը լավագույնս ապահովելու համար: «Պարոն վարչապետ, շնորհակալ ենք Ձեզ և կառավարությանն այն ուշադրության համար, որ հատկապես սպորտին եք ուղղում: Վերջին շրջանում ականատեսը եղանք, որ Դուք ամենօրյա ռեժիմով հետաքրքրվում եք մեր մարզիկների գրաֆիկով, խնդիրներով: Ուզում եմ ուղղակի վերահաստատել, որպեսզի մեր մարզիկները, Օլիմպիական կոմիտեի ղեկավարները և բոլորս իմանանք, որ մենք միշտ հաստատակամ ենք լինելու այս հարցում և անելու ենք հնարավորը, ինչ որ տեղ էլ՝ անհնարը»,- նշել է Վահրամ Դումանյանը:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն իր հերթին նշել է, որ կորոնավիրուսի, արտակարգ իրավիճակի պայմանները խնդիրներ են առաջացրել մարզիկների համար, մասնավորապես, մրցաշարերին մասնակցելու և օլիմպիական վարկանիշային ավելի մեծ թվով ուղեգրեր ապահովելու տեսանկյունից: ՀԱՕԿ նախագահը հավելել է, որ այս Օլիմպիական խաղերին սպիտակ քարտերի միջոցով ուղեգրերից հրաժարվել են և խաղերին կմասնակցեն բացառապես ուժեղագույն մարզիկները: «Այս անգամ որոշեցինք, որ միայն ուժեղները գնան: Այսօրվա մասնակիցներն ուժեղագույններն են, բոլորն էլ մեդալակիր են, հենց այնպես վարկանիշ ձեռք չեն բերել: Այս անգամ ակնկալում ենք 3-5 մեդալ: Բոլորն էլ չեմպիոներ են, պատրաստվել են, փորձառու են, մասնակցել են և՛ Օլիմպիական, և՛ Աշխարհի և՛ Եվրոպայի առաջնությունների: Իրենց կյանքի նպատակն է, որ կարողանան մասնակցել Օլիմպիական խաղերին, ազգի պատիվը բարձր պահել, եռագույնը բարձրացնել, հիմնը հնչեցնել: Ոչ մի խնդիր չկա, բոլոր հարցերը կառավարության, նախարարության, ֆեդերացիայի և Օլիմպիական կոմիտեի հետ համատեղ կարգավորվել են»,- նշել է Գագիկ Ծառուկյանը:

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն էլ նշել է, որ ամենօրյա կապի մեջ են եղել Օլիմպիական կոմիտեի հետ, որևէ չլուծված խնդիր չի մնացել: «Մարզիկները բոլոր ուսումնամարզական հավաքներն անցկացրել են այնտեղ, որտեղ ցանկացել են: Բոլոր մարզումներին, ում պետք է եղել, հրավիրել ենք: Ծանրաձողերն էլ տեղ հասան, վերջին մարզումներն էլ դրանցով կանցկացնեն ու կմեկնեն: Պարոն Ծառուկյանի հնչեցրած թվերը շատ լավն են, տա Աստված, որ այդպես էլ լինի»,- նշել է Գիլոյանը: Փոխնախարարը հավելել է, որ Օլիմպիական պարգևավճարները վերջին տարիներին չեն վերանայվել:

Արձագանքելով՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հարցին կտրվի անհրաժեշտ լուծում:

Այնուհետև մարզիկներն ու մարզիչներն անդրադարձել են նախապատրաստական հավաքների արդյունքներին և ընդգծել, որ ջանքեր չեն խնայելու՝ Օլիմպիական խաղերին հայրենիքի պատիվը բարձր պահելու համար:

Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանն օլիմպիականներին մաղթել է հաջողություն: «Հաջողությունների, հաղթանակների սպասումով բարի ճանաարհ, ինչ էլ որ խոստացել ենք, ամեն ինչ կանենք»,- եզրափակել է վարչապետի պաշտոնակատարը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Azerbaijan destroys Pantheon of heroes in StepanakertWe have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with MichelHamas delegation arrives in Cairo for latest Gaza truce talksUkraine facing 'new stage' in war as Russia preparing to expand offensive: ZelenskyI reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmenColombia breaks diplomatic relations with IsraelF1 legend Michael Schumacher’s 8 luxury watches up for auctionA keyboard has been created that works quietly and costs $3,400US congressman was accused of serving interests of Azerbaijan in return for bribeTrump develops plan on peaceful resolution in Ukraine: TelegraphCameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses10 most powerful Android smartphones in AprilArtificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogueArmenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-YerevanMacron reaffirms he doesn't rule out sending troops to UkraineColombia to cut ties with Israel, president announces on May DayEU envoy to Azerbaijan does not clearly comment on reports that Hungary blocked aid to ArmeniaAndroid smartphone users can now send emojis during phone callsUnited States condemns the ‘Kremlin-inspired foreign influence’ legislation advanced in Georgia’s parliament, MillerRaffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of DirectorsUnited States Commission on International Religious Freedom recommends US Government to designate Azerbaijan as a ‘country of particular concern’Armenia to have Police Guard serviceDeath toll jumps to at least 48 in southern China highway collapseSecret tunnels connecting continents discoveredLatest Toyota Land Cruiser goes on sale in EuropeLarge police presence at UCLA as protests continue at universities across the U.S.TAO Observatory: World's highest telescope to study evolution of galaxies and exoplanetsKey to conquering the Red Planet: Why is NASA studying solar storms on Mars?
Most Popular