5 եղանակ` ձեր ինտիմ կյանքը վերակենդանացնելու համար
ԺամանցԱյսպիսով, դուք արդեն մի որոշ ժամանակ հանդիպում եք և ցանկանում եք փորձել ինչ-որ նոր բան: Բայց ի՞նչ: Ժամանակն է ստեղծագործել: Անակնկալները, ինքնաբուխությունը, հայտնի իրերի նոր կիրառությունները ցուցակի միայն մի փոքր մասն են: Ահա մի քանի անվտանգ տարբերակներ, թե ինչպես սեքսը ձանձրալի չդարձնել:
1. Դերախաղեր
Հոգնե՞լ ես քեզնից: Ինչու՞ չփորձել ուրիշի դերը: Դերային խաղերը կարող են ձեր ինտիմ կյանքը տեղափոխել հաջորդ մակարդակ: Իհարկե, ձեզ հարկավոր է վստահություն (և հումորի զգացում), բայց, ի վերջո, երկուսդ էլ, անկասկած, կվայելեք դա:
2. Տաքացրեք զգայարանները
Եթե երկար ժամանակ է, ինչ միասին եք, ապա հավանաբար դադարել եք ուշադիր հետեւել ձեր արտաքին տեսքին: Այո, երկուսիդ համար էլ լավ է միասին, բայց դա չի նշանակում, որ պարտադիր չէ ջանք թափել սեքսուալ տեսք ունենալու համար: Հաջորդ անգամ պիժամայի փոխարեն հագեք, օրինակ, գեղեցիկ ներքնազգեստ ու սեքսուալ շորտեր:
3. Արթնացրեք կիրքը
Գրեք նրան SMS այն մասին, թե ինչ է իրեն սպասում տանը: Կարելի է նույնիսկ զանգահարել ու բարձրաձայն ասել ամեն ինչ, թող պատրաստվի: Հավանաբար, նա հետո այդ ոգով ինչ-որ բան կանի ձեզ համար:
4. Ո՛չ ասա հնամոլությանը
Եթե դուք անընդհատ սեռական հարաբերություն եք ունենում նույն դիրքերում, ապա զարմանալի չէ, որ դա ձեզ այլևս այնքան էլ չի հետաքրքրում, ինչպես նախկինում: Վերջին անգամ ե՞րբ եք փորձել ինչ-որ նոր բան: Եթե չեք կարողանում հիշել, ապա ժամանակն է դա անել այսօր:
5. Շփվեք
Զուգընկերոջ հետ շփումը լավ հարաբերությունների բանալին է: Հիշեք, որ նա չի կարող մտքեր կարդալ, և եթե ինչ-որ բան եք ուզում, ասեք այն ուղղակիորեն: Համոզված եղեք, որ նա նույնը կանի: