«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» «Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել» «Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» «Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան «Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» 

Դատապարտյալները կզրկվեն բջջային հեռախոսների շահագործումից. նախատեսվում է գործարկել տաքսոֆոնային ծառայությունը

Իրավունք

ՀՀ դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) պահվող առանձին անձինք բջջային հեռախոսների միջոցով արտաքին աշխարհի հետ կապ պահպանելով կատարում են տարաբնույթ հանցավոր արարքներ, այդ թվում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, խարդախության կամ շորթման եղանակով գույքի հափշտակություն, քրեական ենթամշակույթից բխող հանցագործություններ:

«ՔԿՀ-ներում պահվող անձանց կողմից բջջային հեռախոսների միջոցով հանցագործություններ կատարելը, ինչպես նաև  ՔԿՀ առանձին ծառայողների կողմից կոռուպցիոն գործարքի արդյունքում՝ գումարի դիմաց բջջային հեռախոսների ներթափանցման ապահովումը կանխելու երաշխիքները դրանց ներթափանցմանն ու հայտնաբերմանն ուղղված արդյունավետ միջոցներ ձեռնարկելն է, ինչպես նաև բջջային կապի հաճախականության ռադիոալիքների խլացումը համապատասխան խլացուցիչների միջոցով:

Վերոհիշյալ խնդրին համակարգային լուծում տալու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունում նախաձեռնված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նախկինում տեղադրվել և ներկայումս անհրաժեշտ խլացուցիչներ առկա են միայն 3 ՔԿՀ-ներում: Սակայն որևէ ՔԿՀ-ում փաստացի ապահովված չէ բջջային կապի հաճախականության ռադիոալիքների խլացում՝ դրանց ոչ սարքին լինելու կամ իր նպատակային նշանակությանը մասնակի ծառայելու պատճառով:

Ուսումնասիրությունը վկայում է, որ անազատության մեջ գտնվող անձինք բջջային հեռախոսներ պահելու հանգամանքը հիմնականում պատճառաբանում են ընտանիքի անդամների հետ օրվա ընթացքում մի քանի անգամ հեռախոսային շփում ունենալու անհրաժեշտությամբ: Թեև առանձին անձանց պարագայում վերջինս օբյեկտիվ պատճառաբանություն է, սակայն շատ դեպքերում ՔԿՀ-ներում ինտերնետ հասանելիություն ապահովող սարքերի հայտնաբերումը վկայում է, որ դրանք հիմնականում ծառայում են տարբեր սոցիալական ցանցերին հասանելիություն ունենալու նպատակով, առանձին դեպքերում նաև բջջային տարբեր հավելվածներ օգտագործելու միջոցով հանցագործություններ կատարելու, կազմակերպելու համար:

Անազատության մեջ պահվող անձինք ՔԿՀ-ներում տեղադրված տաքսոֆոններից չօգտվելը պատճառաբանում են դրանց սակագնի բարձր արժեքով, շահագործման խափանումներով, համապատասխան քարտերի բացակայությամբ, շաբաթվա ընթացքում  ժամանակացույցին համապատասխան զանգ կատարելու քանակի սահմանափակմամբ:

Ուսումնասիրությունը վկայում է, որ ՔԿՀ-ներում բջջային հեռախոսների շահագործումը չեզոքացնելու միջոցով  հնարավոր է հասնել անազատության մեջ պահվող անձանց կողմից բջջային հեռախոս պահելու համար տույժերի նվազեցմանը: Դա կարող է խրախուսել անազատության մեջ պահվող անձանց կողմից օրինապահ վարքագիծ դրսևորելուն, և առանցքային նշանակություն ունի դատապարտյալների նկատմամբ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը կիրառելու կամ պատժի հետագա կրումը մեկուսացվածության առավել ցածր աստիճանի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու գործընթացում:

Նկատի ունենալով վերոգրյալը՝ ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը՝ առաջարկելով գործուն միջոցառումներ իրականացնել ՔԿՀ-ներում բջջային կապի հաճախականության ռադիոալիքների խլացման ուղղությամբ, ինչպես նաև քանակական առումով բարելավել ՔԿՀ-ներում պահվող անձանց կողմից տաքսոֆոնից օգտվելու ժամանակացույցը, գտնել մատուցվող հեռախոսակապի գնային բաղադրիչը գրավիչ դարձնելու հնարավորություններ:

 ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացվել է, որ  իրականացվել է ՔԿՀ-ներում ռադիոհաճախականությունների խլացուցիչների առկայության, դրանց տեխնիկական վիճակի և հետագա կիրառման հնարավորության ուսումնասիրություն, որի արդյունքներից ելնելով մշակվել են խնդրի լուծմանն ուղղված առաջարկներ, իրականացվել են քննարկումներ բջջային օպերատորների հետ:

Հնարավոր է համարվել ՔԿՀ-ներում պահվող անձանց կողմից տաքսոֆոնից օգտվելու քանակի ավելացում՝ մինչև շաբաթական երեք անգամ: Ելնելով դրանից՝ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կողմից ՔԿՀ պետերին կառաջարկվի քննարկել տաքսոֆոնից օգտվելու քանակի ավելացման հարցը և ըստ այդմ՝ կազմել նոր ժամանակացույց: Տեղեկացվել է նաև, որ հեռախոսակապի գներն առավել գրավիչ դարձնելու նպատակով քրեակատարողական ծառայությունը բանակցություններ է սկսել օպերատորների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են ՀայաստանիցՎարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազըԳուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»ԵԱ․ Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը եւ Արթուր Ավետիսյանը եզրափակիչում ենՀայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Թեհրանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Վարդան Ղուկասյանի կոչով՝ ճանապարհին անվադողեր են այրել (տեսանյութ) Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում լրագրողի՝ Արցախի մասին հարցին (տեսանյութ)Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվելՍեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ուզում եմ հիշել իմ նախնիներին․ Սերժ ԹանկյանՀենրիխ Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) ԱՄՆ Պետդեպը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունները Ոստիկանները դաժան կերպով են վարվում կին ցուցարարների հետ (տեսանյութ) Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն ՄելիքյանԲաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ինչպես են Կենտրոնում ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում կանանց (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարՆոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ)Հայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըԿենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) ԼՂ–ում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ամերիկացի սենատոր Ողջունում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի ուշագրավ զարգացումները. Էստոնիայի ԱԳՆ Լարված իրավիճակ՝ Կենտրոնում․ կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը. Եղիշե Կիրակոսյան Չեմ զարմանա, որ «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ Արտակ ԶաքարյանՎիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում` Թուրքիայի դեսպանատան մոտ Մեծ քաղաքականությունն ու փոքրիկ Արփի ՓաշինյանըՏավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Բայդենը ստորագրել է Ուկրաինային կարևոր լրացուցիչ ռազմական օգնություն մասին օրինագիծըՄարգարիտա Սիմոնյանը պատմել է ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը Իշխանությունների 20 քայլն՝ ընդդեմ Հայ ԴատիՀող հանձնողները և Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ)
Ամենադիտված