Գերմանիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 80-ի (լուսանկարներ, տեսանյութ)
ВидеоԱրևմտյան Գերմանիայում ջրհեղեղի պատճառով զոհվածների թիվը հասել է 80-ի, գրում է Bild֊ը: Կոբլենց քաղաքի ոստիկանության խոսնակը տեղեկացրել է, որ Ռեյնլանդ-Պֆալցինի դաշնային նահանգում մահացել է 50 մարդ, իսկ Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում`30 մարդ: Ըստ նրա՝ ցուցակը կշարունակի աճել: Ավելի վաղ Ահրվայլեր շրջանի իշխանությունները հայտնել էին, որ անհայտ կորել է շուրջ 1,3 հազար մարդ: Կանցլեր Անգելա Մերկելը նշել է, որ ողբերգության վերջնական մասշտաբները պարզ կդառնան առաջիկա օրերին: Նա նաև ցավակցություն է հայտնել աղետի ժամանակ իրենց հարազատներին կորցրածներին:
Գերմանիայում անձրևներ սկսվել են երկուշաբթի օրվանից՝ արևմտյան Եվրոպայից ներթափանցած «Բերնդ» ցիկլոնի պատճառով: Աղետի հիմնական հարվածը հասցվել է արևմտյան և հարավ-արևմտյան շրջաններին, որտեղ գետերը, ներառյալ Հռենոսը, դուրս են եկել ափերից և ողողել փողոցները: Որոշ բնակավայրեր դեռևս հասանելի չեն ճանապարհների փլուզման և ավերված կամուրջների պատճառով: Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա նահանգի հինգ շրջաններում տարհանում է իրականացվում, քանի որ կա ամբարտակի ճեղքման վտանգ: Տեղական գետի վարարումից հետո Տրիերից դուրս է բերվել շուրջ 350 մարդ: Ռայն-Էրֆթ շրջանում հայտարարվել է արտակարգ դրություն:
Երկրի փոխկանցլեր Օլաֆ Շոլցը բնական աղետը կապել է կլիմայի փոփոխության հետ: