Բարձր դատարանը ի զորու է կանխել նոր աղետները. Արամ Վարդևանյան
BlogosphereՆաիրի Հոխիկյանը երեկ սկանդալային բացահայտումներ կատարեց: Այս մասին ֆեյսբուքում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը:
«Չնայած շատերը արդեն իսկ այդ ամենը պատկերացրել էին ու ընկալել: Սահմանադրական դատարանում ամփոփիչ ելույթումս բառացի նշել էի «Բարձր դատարանը ի զորու է կանխել նոր աղետները...»,-գրել է Վարդևանայնը:
Հիշեցնենք, որ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած բաց-դասընթաց քննարկման ժամանակ մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը դրվագ էր պատմել Նիկոլ Փաշինյանի հետ զրույցից: Նրա հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է՝«Ի՞նչ Ղարաբաղ, պահել ենք, որ ի՞նչ անենք. ե՞րբ պետք է հասկանաք, որ Ղարաբաղը մեզ համար գլխացավանք է, ու ինչքան շուտ պրծնենք այդ գլխացավանքից, այդքան լավ»: Հոխիկյանը նաև պատմել է, թե ինչպես է լսել վարչապետի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի և ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի զրույցը, որտեղ Վլադիմիր Կարապետյանն ասել է՝« Ժողովուրդը մի քանի հազար զոհ որ տա՝ լավ էլ կտա Արցախը»: